««Այս տարի մենք վկան ենք մեր տնտեսության համար խոշոր առեւտրային գործընկեր ՌԴ-ում տնտեսական իրավիճակի վատթարացման, որը բնորոշվեց տնտեսական ակտիվության կրճատմանը զուգահեռ գնաճի արագացմամբ մինչեւ 8.8%, կապիտալի մոտ $90 մլրդ արտահոսքի եւ ՌԴ ռուբլու ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 40% արժեզրկմամբ: ԱՄՆ դոլարը գլոբալ տնտեսությունում ամրացնում է իր դիրքերն աշխարհի այլ արժույթների նկատմամբ: Իմիջիայլոց պետք է ասեմ, որ Վրաստանի օրինակը շատ պատկերավոր ձեւով հերքում է բոլոր այն մարդկանց վարկածները, ըստ որի՝ Հայաստանում դրամի արժեզրկման հիմնական պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն է: Իսկ այդ դեպքում, Վրաստանում ինչու՞ է լարին արժեզրկվում: Ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող շարժվել հոսանքին հակառակ, եւ այն, ինչ տեղի է ունենում գլոբալ տնտեսությունում, իր արձագանքը պետք է գտնի նաեւ մեր երկրում եւ մեր տնտեսական ցուցանիշներում»,- ասել է նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում ունեցած իր ելույթում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել