Ես սենց աբսուրդի հասնող հասարակություն չեմ տեսել:Բոլոր ասպեկտներով հոգեվարք ապրող հայ հանրությունը իր կեցվածքով պարզապես խոշտանգում է ինձ: Ցանկացած փոքր կամ մեծ բազմություն կազմող մարդկանց խումբ զբաղված է հիմնականում գործող իշխաննությունների ու օլիգարխների անխնա քննադատությամբ: Բայց սա տեղի է ունենում իրենց տանը՝հյուրերի մոտ, այգիներում ու պուրակներում նարդի ու բլոտ խաղալուց,կամ էլ մի երկու բաժակ կլանելուց հետո: Բայց երբ հերթը հասնում է ընտրության ժամանակ քաղաքացիական պարտքը կատարելու,նորից համերաշխ կերպով նպաստում են իշխանությունների վերարտադրմանը:Իսկ մի շաբաթ հետո նորից սկսում են ուզբեկները միացնել՝չհասկանալով որ էս կառուսելը իրենք են պտտում: Փաստորեն դեռ դանակը ոսկորին չի հասել ու ես իզուր եմ աճապարում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vache.sargsyan.7/posts/159293980876455
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



