Ահա և ԱԺ-ն վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: Կարծում եմ՝ գոնե սրանից հետո շատերիս աչքերը բացվեցին: Կարծում եմ՝ գիտակցեցինք, որ իշխանությունն ու այսպես կոչված թվացյալ ընդդիմությունն իրականում սնվում են նույն տաշտակից, կամ առնվազն, եթե, դիցուք, կա ընդդիմություն, ապա և իշխանության, և նրանց քայլերը թելադրվում են նույն կենտրոնից: Անկախ այն հանգամանքից՝ ես կողմ եմ, թե ոչ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ակնհայտ դարձավ մեկընդմիշտ մեկ բան, որ այսօր Հայաստանում շրջանառվող իշխանափոխության տակ իրականում աթոռների վերաբաշխման, պաշտոններ քերելու խնդիր է դրված և ոչ ավելին: Մենք՝ հասարակ քաղաքացիներս, կուլ ենք տվել խայծը ու կուրացած վազում ենք սրա, նրա հետևից, այն դեպքում, երբ իրականում բոլորը նույնն են: Հետևաբար իշխանափոխություն պահանջելուց առաջ ես նախ ինքս ինձ կփոխեի, հետո նոր վեր-վեր բաներ կպահանջեի: Ինչ վերաբերում է անդամակցությանը, ապա առհասարակ դեմ եմ որևէ կառույցի անդամակցելուց: Դա ժամանակավրեպ էր Հայաստանի համար: Ժամանակին, որ կուրացած Եվրոպա չգոռայինք՝ հաշվի առնելով օբյեկտիվ գործոնները, Ռուսաստանը չէր կատաղի ու ԵՏՄ-ն մեզ դեմ չէր տա: Արդյունքում այսքան գլխացավանքի տակ չէինք ընկնի ու օտարի լուծ տերմինը չէինք շրջանառի: Այս կամ այն տնտեսական կառույցին անդամակցելը կընդունեի միայն այն պարագայում, երբ երկրում կգործեր արդյունաբերական ենթակառուցվածքը: Առանց արդյունաբերության, միայն առևտրականներով՝ ջոջ, միջին, թե փոքր, անդամակցում ենք, որ ի՞նչ անենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tikoharutyunyan.harutyunyan/posts/721146264647149?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել