Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց արդեն վեր է ածվել ունիվերսալ ծաղրածուների շքերթի: Բարեկիրթ և փոքրիշատե մտահոգ քաղաքական գործիչների դեֆիցիտը գնալով ահագնանում է, և այս իրավիճակում, երբ անձնական շահերի գզվռտոցը իր բարձրունքի վրա է, երբ երկրի իրական զարգացումը անհուսալի պարտավորության է վերածվել, դժվար է անտեսել ու անտարբեր մնալ այդ ամենից: Սակայն ունենք այն, ինչ ունենք: Անտարբերությունը պարուրում է իրականությունը՝ այն դարձնելով առավել գորշ: Իհարկե, կարելի է ջայլամին հարիր վարքագիծ դրսևորել, ինչպիսին կարելի է հանդիպել ցանկացած քայլափոխի, բայց... Բայցը մնում է, բայցը փոթորկում է ու խլում է այնչափ թանկագին առողջությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.avetisyan1/posts/10203161399980070?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել