Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին թռչելով՝
Փերիները սարի գլխին
Հավաքվեցին գիշերով:
Հ.Թումանյան
ՆԱԽԱԲԱՆ
Այս իրական պատմությունը ինձ պատմել է մի Էակ, երբ միայնակ նստած Վայոց Ձորում, Արփա գետի ափին սպասում էի, թե երբ են գալու խափանված մեքենաս վերանորոգելու:
Կիսամութ էր:
Ծխախոտիս ծուխն ավելի էր թանձրացնում դանդաղ իջնող մութը…
Գետի ջրից մինչև գոտկատեղը մերկ, բարձրացավ մի կնոջ կիսամարմին ու …
Ես բառ առ բառ հայերեն լեզվով փոխանցում եմ նրա՝ բոլորի համար անհասկանալի լեզվով պատմությունը, որն ինձ համար պարզ էր ու հասկանալի:
* * *
Սարը՝ փերիների հավաքատեղին շատ բարձր իր գլխով սեպվել էր ամպերի մեջ՝ մահկանացուների համար անտեսանելի բարձրության վրա:
Սարից 360 ճանապարհ էր ձգվում դեպի դժոխք կոչվող Երկիր մոլորակ:
Ամենաբարձր տեղում դղյակն էր՝ Փերիների դղյակը, բաղկացած 13 սենյակից:
Ամեն սենյակ ուներ իր անունը և երկու Դուռ՝ մուտքի և ելքի:
Սենյակներից միայն մեկն էր տարբերվում մնացածից, իր մեկ մուտքի դռնով:
Դա Փերիների Մայրապետ՝ Արիստոդեմի սենյակն էր, որի դռան վրա գրված էր “Առավելության սենյակ”:
Արիստոդեմը ոչնչով չէր տարբերվում մնացած Փերիներից, ոչ տեսքով, ոչ գեղեցկությամբ, թերևս միայն վճիռ կայացնելու իր միակ իրավունքով:
Երկար ժամանակ էր, որ Նա ուշադիր լսում էր փերիների պատմածներն ու անընդհատ ինչ որ բան էր ման գալիս, ինչ որ բաներ էր նշում 360 ճանապարհների վրա:
Մնացած բոլոր սենյակների ելքերը տանում էին ավելի բարձր մակարդակում գտնվող տարբեր Հարթություններ:
Յուրաքանչյուր տարվա 183-րդ օրը հավաքվում էին 12 Փերիներն այստեղ ու ըստ իրենց արած գործերի Արիստոդեմը որոշում էր, մնալու են սենյակում, մինչև հաջորդ տարի, թե ելքից գնալու են որևե Հարթություն:
Այս՝ 2012 թվականն էլ ոչնչով չէր տարբերվում մնցած տարիներից:
Այս տարի ութ սենյակներում սպասում էին ութ Փերիներ, որոնց ճակատագիրն Արիստոդեմն արդեն որոշել էր:
Գնալու էին՝ Անտոնելլան - Անգնահատելի Հարթավայր, Ալբան – Լուսաբացի Հարթավայր,Պերլան – Մարգարտի Հարթավայր, Սելիյան – Երկնքի Հարթավայր, Դեբորան – Մեղուների Հարթավայր, Այոլան – Մանուշակագույն Հարթավայր, Ռոզելվան Սպիտակ վարդերի Հարթավայր և Անտուսան – Ծաղիկների Հարթավայր:
Մնացել էին չորսը՝ Մոնգան, Արիենան, Պաոլան և Ամբրան:
Եթե փերիներից ցանկացածին ետ ուղարկեր Երկիր, ապա նրանք հավերժ մնալու էին այդ դժոխքում:
Այսպիսին էր Փերիների դղյակի հիմնական օրենքը:
* * *
“Առավելության սենյակ” մտավ Մոնգան:
Մայրապետը բազկաթոռի մեջ նստած ուշադիր նայեց:
- Սկսիր, Մոնգա:
Մոնգա. …Երբ փողոցն անցնում էր ու դիմացից մի սև կատու անցավ, նա ուսի վրայից երեք անգամ թքեց հետ, սնահավատի թուքը լցվեց հոգուս մեջ…
- Ի՞նչ արեցիր, Մոնգա:
- Փողոցն անցկացրի ու հեռացա նրանից:
- Ազատ ես, գնա:
Ամբրա. Եկեղեցում աղոթում էր, դալուկ դեմքը…
Արիստոդեմին կարծես չէր հետաքրքրում շարունակությունը:
- Դու ի՞նչ արեցիր, Ամբրա:
- Ես իմ առողջությունը տվեցի նրան ու հեռացա:
- Ազատ ես, գնա:
Արիենա. Երբ ծանոթացա անվանի մի պոռնկուհու հետ…
- Արիենա ինչո՞ւ:
- Այդպես ստացվեց ու ես հիասթափված բոլոր կանանց անունից…
- Ազատ ես, գնա:
Պաոլա. Բժշկուհու հայացքը խիստ չէր, բայց սառն էր:
- Ի՞նչ աշխատանքից ազատվելու թերթիկի մասին է խոսքը, երբ առողջ եք:
- Բայց ինձ անհրաժեշտ է, ընդամենը երեք օր, ուրեմն մեկ ժամ քննեցիք ու ոչինչ չգտա՞ք: Շատ եմ խնդրում, անհրաժեշտ է:
Աշխատանքից ազատվելու թերթիկի հետ միասին բժշկուհին՝ Լուսինեն տղային հանձնեց մի թերթիկ:
- Այստեղ իմ ընկերուհու հասցեն է, ես քեզ կսպասեմ շաբաթ օրը, ժամը մեկին:
Տղան հարցական նայեց:
- Իմ տանը հարմար չէ, իսկ ընկերուհուս բնակարանն ազատ է: Մենք երկուսով կլինենք:
Երբ տղան եկավ նշված հասցեով՝ Լուսինեն սպասում էր:
Դեռ միջանցքից գրկեց նրան, ձեռքերի վրա տարավ, գցեց մահճակալին և անհամբեր ձեռքերը սկսեցին կնոջը հանվեցնել: Լուսինեն չէր դիմադրում և իր մարմինը հանձնեց տղայական անփորձ ձեռքերի: Տղան փաթաթվեց կրքի այդ գավաթին ու կում կում խմելու փոխարեն միանգամից կուլ տվեց կրքով լցված բաժակի ողջ պարունակությունը… անսպասելի սպառված էներգիան տղային թեքեց մի կողմ ու շնչակտուր պառկեցրեց մեջքի վրա՝ կնոջ կողքին:
- Գազանաբարո էր, կոպիտ: Այդպիսի մոտեցումով դեռ երկրորդ հանդիպումից կանայք կխուսափեն քեզնից:
Մենք՝ կանայք, հուզական արարածներ ենք, հաճույք ստանում ենք ոչ միայն ֆիզիկական այլ նաև զգացմունքային շփումից: Մինչև անկողինը մեզ հարկավոր են բառեր, մեր գեղեցկությունը գովաբանող, նույնիսկ եթե տգեղ ենք ու….տղամարդը երբ գեղեցիկ խոսքեր է ասում, մենք հասկանում ենք, որ սրիկա է, խաբում է առանց ամաչելու, բայց մի այնպիսի ջերմություն է դուրս հորդում մեր միջից, որ սկսում է այրել այ այստեղ, - կինը տղայի ձեռքը իջեցրեց իր փորատակը:
- Պա՞րզ է:
- Դու հիասքանչ ես, - չնայած տղայից մեծ էր 10 տարով, բայց դեռ թարմ էր ու կանչող:
- Չափազանցնում ես, բայց հաճելի է:
Մենք կատուների նման սիրում ենք, որ մեզ փաղաքշեն, հարկավոր չէ միանգամից սառը ձեռքերով կառչել մեր կրծքերից կամ…
Սկզբից վերցրու ձեռքս, շոյիր, հետո նայիր աչքերիս մեջ, քեզ տես այնտեղ, զգույշ շոյիր մեջքս, նուրբ մերսիր այ այսպես, - ձեռքի մատների թմբիկները սկսեցին զգույշ իջնել պարանոցի վրայով, չկրկնելով ոչ մի շարժում, անցան ամբողջ մարմնով մեկ՝ գլխից մինչև կրունկները:
Տղան երանության մեջ հասկացավ, որ կանայք տարբեր են, որ ամեն մեկը մի գաղտնիք է ոչ միայն տղամարդու այլև հենց ինքն իր համար:
- Մեր էրոգեն գոտիները ոչ թե երեքն են, ինչպես ձերը, այլ մոտ քսանչորսն են և գտնվում են նրանք ոչ թե քո իմացած տեղերում ՝ փերթիկի կամ կրծկալի մեջ, այլ սփռված են մարմնով մեկ, եթե չիմանաս դրանց տեղերը դու ոչնչի չես հասնի: Իսկ այսպիսի մերսման դեպքում դու կկռահես նրանց տեղերը: Դրանով դու քո ընտրյալին կպարգևես անմոռանալի րոպեներ ցանկացած պահի:
Դա սիրո բանալին է:
Կնոջ մատները սկսեցին մի նոր ճանապարհ հակառակ ուղղությամբ: Մատները մեկ հպվում, մեկ հեռանում էին: Լուսինեն կարծես մեկ բորբոքում, մեկ հանգցնում էր կրակը, որից տղամարդն արդեն չէր կարողանում տիրապետել իրեն ու աչքերը դանդաղ փակեց:
- Ես տեսնում որ պահն է, քեզ լա՞վ է: Դու հիմա չես զգա իմ ծանրությունը:
Տղամարդն ինչ որ խուլ ձայնով պատասխանեց, որին կինը միայն ժպտաց ու …տղամարդու ձեռքերում կնոջ ձգությունը չկորցրած կրծքերը, կնոջ ձեռքերը գրկած տղամարդու ուսերը, ոտքերով փաթաթված իրար, միասին նետվեցին այն Անդունդը, որից դեռ ոչ ոք չի հրաժարվել:
Տղամարդու մարմնով վազում էին հազարավոր մրջյուններ, որոնց հետևից ընկած միլիոնավոր մեղուները կծում էին կնոջ մարմինը:
Կինը բղավում էր ատամները սեղմած:
Անդունդում փոթորիկ էր ու դա կարծես քիչ համարելով կատաղի արագությամբ մոտենում էին ափերից արդեն դուրս թափված գետերի ջրերը…
Հանդիպումը նախազգուշացնում էր անխուսափելի պայթյուն:
Ու մի քանի վայրկյանում փլվեցին անդուդի պատերը …
* * *
Արիստոդեմը չէր ընդհատում Պաոլային ու կարծես կիսաքուն շշնջում էր.
- Հետո~, հետ~ո: Պաոլա խոսի~ր:
Պաոլան կարմրած դեմքով ստիպված շարունակում էր:
* * *
- Հիմա քո հերթն է ցույց տալու թե ինչ սովորեցիր, հիմա ես քոնն եմ…
Տղան անձայն կրկնում էր մեկ ժամ առաջ սովորած բոլոր շարժումները:
- Դու լավ աշակերտ ես, - տնքում էր կնոջ մարմինը, որն արդեն մերսումներից լրիվ վարդագույն էր դարձել:
Տղայի մատները լեզվի հետ միասին մի անվերջանալի պատմություն էին գրում կնոջ մարմնի վրա ու դրանից Կինը մեկ ցնծում, մեկ ուշաթափվում էր:
Հետո տղան կարծես ծիրանի մուտք ունեցող մի թունելում էր ու թմբկաթաղանթները նվվում էին կնոջ ձայնից:
- Դու մո~գ ես, շամա~ն, դու կախա~րդ ես …..- կինը լալիս էր:
Լալիս էր նաև կնոջ ոտքերի միացման տեղում ծվարած, քրտինքի մեջ կորած տերտերի նման սև գեղմը:
Տղան արդեն գիտեր թե դա ինչ լաց էր, ու ժպտում էր:
Ժպտու~մ:
Հասկացավ իր հերթական քայլը ու…հասկացավ որ կնոջը սիրելու համար պետք է ցանկացած բանաստեղծից ավելի գեղեցիկ կարողանա գովաբանել նրան, որ Նա իրեն զգա որպես Կյանքի թագուհի ու իր հետ բարձրանա հաղթանակի այն լեռը, որը կոչվում է Կիրք:
- Քո արագության մեջ մի անծանոթ պատարագ է, թող բացվի դուռդ ու ինձ քշի, քո ծառերի տակ թող արտասվեմ շան նման հլու ու հնազանդ, թող այդ արցունքներից ամրանա կաղնին ու հնչեցնի նոր արեգակներ:
Դու իմ հավատն ես, հավատի վրա չեն կրակում, բայց ես կկրակեմ կսպանեմ քեզ, որ շիկացած շունչս հանգիստ առնի քո վայրի ու ինքնակամ պարող սիրուց…
- Աստվածային էր,- շշնջաց կինն ու տղամարդու վրայից գլորվեց կողքը:
Երկար ժամանակ պառկած ամեն մեկն իր մտքերի հետ էր:
Ու հանգիստն էր մարմիններում:
Տղան կռահեց, որ կնոջից պետք է հեռանալ խոստանալով, որ անպայման վերդառնալու է:
- Դե, ես գնամ, կհանդիպենք:
Կինը հասկացավ, որ շատ բան էր տվել տղային, շատ բան կարողացավ սովորեցնել այսքան կարճ ժամանակահատվածում:
* * *
- Դու ի՞նչ արեցիր Պաոլա.- Մայրապետը ինքն էլ չէր պատկերացնում թե ինչ կարող էր անել նման դեպքում թեկուզ ինքը:
- Ես նայում էի, ուղղակի նայում: Ամբողջ մարմինս թաց էր: Ե~ս, ես ոչինչ չարեցի:
- Դու հասկանո՞ւմ ես ինչ ես արել, դու կվերադառնաս այնտեղ, դա որոշված է, դեպի Հարթավայր քո ճանապարհը փակ է: Կորիր աչքիցս:
Արիստոդեմը բարկացած էր երևում:
Պաոլան արտասվելով հեռացավ ու փակվեց իր սենյակում:
ՎԵՐՋԱԲԱՆ
Ուղիղ կեսգիշեր էր, երբ հանգեցին Փերիների Դղյակի բոլոր լույսերը, բացվեցին վերջին չորս դռներից երեք դռների ելքերը…
… Մոնգան, Արիենան և Ամբրան համապատասխանաբար գնացին Աղոթքի, Սաթի և Մթնշաղի Հարթավայրեր:
Դղյակում միայն Արիստոդեմն էր և Պաոլան:
Արիստոդեմը դուրս եկավ իր սենյակից, դանդաղ քայլերով մոտեցավ Պաոլայի դռանը, թակեց:
Պաոլան գետնին նստած գլուխը մահճակալին հեծկլտում էր:
Արիստոդեմը մոտեցավ, ձեռքը դրեց գլխին:
- Ուզո՞ւմ ես մնաս, չուղարկե՞մ քեզ ետ, բայց մի պայմանով:
Պաոլան վեր ցատկեց ու ձեռքերով փաթաթվեց Մայրապետին:
- Ինչ ցանկանաս կանեմ, խոստանում եմ, ես չեմ կարողանա վերադառնալ նրա մոտ, չեմ դիմանա:
Արիստոդեմը երկար նայեց նրա աչքերի մեջ:
Հասկացել էր, որ Լուսինեն հենց ինքը՝ Պաոլան էր եղել:
- Ինձ ցույց կտաս այն ճանապարհը, որով եկար:
Ինձ ցույց կտաս տղային գտնելու ճանապարհը…