Յոթը պատգամավոր դեմ են քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի միանալուն, ու ես շատ կուզենամ, որ Ռուսաստանը իմանա, որ իրեն սխալ պահելու դեպքում այդ յոթ պատգամավորը կդառնա յոթանասուն, սակայն ավելի լավ կլիներ, որ այդ յոթ պատգամավորի ընտրողները կանգնած լինեին ԱԺ դիմաց, ու նրանք նույնպես դեմ լինեին ԵՏՄ-ին: Եթե նվազագույնը 20 000 ձայն է պահանջվում մեկ պատգամավոր ընտրելու համար, ապա այդ յոթի ընտրողների թիվը կկազմի 140 000, ու եթե նույնիսկ նրանց տասը տոկոսը գար նրանց դիրքորոշման պաշտպանության, լրիվ ուրիշ պատկեր կունենայինք Ռուսաստանին ցույց տալու... Ամեն դեպքում ապրեն և դեմ քվեարկողները, և փողոցում կանգնած պայքարողները... Ապրեն նաև նրանք, ովքեր անշահախնդրորեն կողմ քվեարկեցին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/782402108465908?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել