Cosmo.am-ը գրում է․

Եվս մի քիչ, ու դու կանես ապշեցնող բացահայտումներ: Յուրաքանչյուր կետի դիմաց, եթե այն համապատասխանում է քեզ ու քո կյանքին, դիր «√» նշանը: Հնարավոր է՝ որոշ հարցեր տարօրինակ թվան: Բայց, փորձագետների պնդմամբ, հենց դրանք են, որ երևան են հանում ցնցող ճշմարտությունը:

Եթե յուրաքանչյուր հարցի համար «√» նշանն ավելի շատ է, քան դատարկ վանդակները, ուրեմն պատասխանն «այո» է:

Արդյոք զուգընկերոջդ աղջիկ ընկերը սիրահարվա՞ծ է նրան:

  • Նա երբեմն վեճի է բռնվում ընկերոջդ հետ։

  • Երբ հանդիպում ես նրա (այդ աղջկա) ընկերներին, հասկանում ես, որ վերջիններս արդեն բավական շատ են լսել քո մասին:

  •  Երբ նա (ընկերուհին) խոսում է հետդ, նրա ձայնն ավելի խորքային է, քան ընկերոջդ հետ խոսելիս: 

  • Զուգընկերոջդ ներկայությամբ նա ինքն իրեն շատ է դիպչում:

  • Քեզ հետ նա իրեն մտերիմ ընկերուհու պես է պահում, չնայած որ միմյանց այնքան էլ լավ չեք ճանաչում:

  •  Նա սովորաբար ընկերոջդ կողմն է ուղղում բազուկը, ձեռքի ափը կամ թևերը։

Արդյոք մարդկանց զայրացնո՞ւմ են քո էլեկտրոնային հաղորդագրությունները:

  • «Շնորհակալությունը» հաղորդագրությունն ավարտելու քո մշտական ձևն է: 

  • Ընկերներդ սովոր են քեզանից անվերնագիր հաղորդագրություններ ստանալ: 

  • Երբ արձակուրդ ես գնում, ինքնապատասխանիչը երբեք չես միացնում: 

  •  Հաճախակի ես ստուգում էլեկտրոնային հասցեդ ու մտապահում, որպեսզի հետո պատասխանես:

  • Էլեկտրոնային նամակներիդ մեծ մասը հասցեագրված է լինում 4 կամ ավելի հասցեատերերի: 

  •  Երբեք ողջույններ կամ վերջաբաններ չես գրում, որովհետև պետք եղած դեպքում հասցեատերը կարող է տեսնել` ումից է նամակը:

Կնմանվի՞ նա Խորեն Լեվոնյանին առաջիկա 5 տարիների ընթացքում:

Նա վատ կեցվածք ունի. քայլում է կուզը հանած ու մի կողմ թեքված։ 

  •  Նա թվային (DVR) տարբերակով ձայնագրությունների հսկայական հավաքածու ունի։ 

  • Նա գրասենյակային աշխատող է:

  • Նա միշտ կերել է այն, ինչ սիրտն է ուզել, ու երբեք քաշ չի հավաքել:

  • Երբ նրա հետ որևէ բան այնպես չէ, ապա մեղավորն անպայման ուրիշներն են: 

  •  Նա ջուր է խմում միայն այն դեպքում, եթե այդ պահին ընտրության այլ տարբերակ չկա:

Արդյոք դո՞ւր ես գալիս տնօրենիդ:

  •  Գործի մեջ խեղդվում ես, իսկ նա նաև խնդրում է օգնել իրեն նոր նախագծի իրականացման հարցում: 

  •  Դիպչում է քեզ ձեռքի ափով (հակառակ դեպքում դիպչում է մատներով կամ ընդհանրապես այդ աստիճան չի մոտենում):

  • Պահանջում է, որ ներկա լինես հանդիպումներին, որոնք քեզ հետ նույնիսկ որևէ առնչություն չունեն: 

  •  Զանգում է գործնական հարցերով, երբ արձակուրդում ես: 

  •  Նրա մայրիկը գիտի քո անունը և ողջույններ է ուղարկում քեզ: 

  • Ասում է, որ ինչ-որ անհասկանալի հարցեր լինելու դեպքում դիմես իրեն:

Արդյոք ընկերուհիդ ներքուստ նախանձո՞ւմ է քեզ:

  •  Երբ որևէ զգեստ ես փորձում, ու քեզ թվում է, որ այն քեզ բացարձակապես չի սազում, ընկերուհիդ հակառակն է պնդում. «Հրաշալի է»: 

  •  Զուգընկերդ նրա ամենաչսիրած մարդկանց թվում է:

  •  Նա դեռ շարունակում է քեզ գովերգել, չնայած որ թեման արդեն փակված է: 

  • Ասում է, որ խնջույքն անպետք բան է լինելու, բայց հետո գնում է այդ նույն խնջույքին առանց քեզ: 

  • Չի զլանում հայտնել, որ մարդիկ խոսել են քո մասին: 

  •  Այնքան շատ է գրում Facebook-ի պատիդ, որ քեզ «ֆեյսբուքահարված» ես զգում։

Կարո՞ղ ես բարում գայթակղել որևէ մեկին։

  •  Ընկերներիդ հետ զրուցելիս ժեստերով ես խոսում ու շատ ես ծիծաղում: 

  •  Այնպիսի դիրքով ես կանգնում, որ հետույքդ շրջված լինի բարմենի կողմը: 

  • Կոշիկներիդ վրա անդադար ճոճվում ես։

  •  Երբեք ոտքից գլուխ սև չես հագնում:

  •  Երբ մի բարետես տղա ես տեսնում, փոխում ես կեցվածքդ` կանգնելով մի ոտքը մյուսի դիմաց, առջևի ոտքի ուղղությունը՝ դեպի նշանակետը:

  •  Սահեցնում ես մատներդ բաժակիդ եզրերով:

Որքանո՞վ է բնակարանդ մատնում, որ մենակ ես:

  • Բնակարանդ լցված է ընկերուհիներիդ լուսանկարներով:

  •  Խոհանոցդ լիքն է նախաճաշի, այլ ոչ թե ընթրիքի պարագաներով: 

  •  Անկողնուդ վրա ամենուր թեթև բարձեր են: 

  •  Ջեռոցդ վաղուց արդեն որպես դարակ ես օգտագործում: 

  •  Լոգարանումդ ունես մոմեր, լոգանքի գելեր ու լոսյոններ, բայց բոլորն էլ՝ չօգտագործված: 

  • Պահպանակները ոչ թե անկողնուդ կողքի, այլ` դեղերի դարակում են:

Արդյոք նա որևէ բան է թաքցնո՞ւմ:

  •  Վերև է նայում հասարակ հարցերին պատասխանելիս, ասենք` «Լա՞վն էր երեկվա ֆիլմը»:

  •  Նրանից հետո համակարգչի առջև ես նստում ու տեսնում, որ բացված էջերի «պատմությունը» ջնջած է համակարգչից: 

  •  Եթե նախկինում միշտ տենչում էր առավոտյան սեքսով զբաղվել, հիմա միայն գիշերն է նման ցանկություն ունենում: 

  • Երկուսդ էլ հազվադեպ եք վիճաբանություններ սկսում: 

  •  Նա չափից ավելի տեղեկություն է տալիս, երբ հարցնում ես անցկացրած օրվա մասին: 

  •  Երբ ինչ-որ բան է պատմում, դեմքին շատ է հպվում, հատկապես բերանի շրջանում:

Արդյոք մտադի՞ր է քեզ ամուսնության առաջարկ անել:

  •  Քեզանից խորհուրդ է հարցնում` ինչպես դիմել տնօրենին իրեն հավելավճար տրամադրելու համար, կամ` երբ հարմար կլինի ազատ օր վերցնել: 

  •  Նրա մայրը հաճախակի է զանգում քեզ: 

  •  Նա ամուսնալուծությունների հարցում կարծրատիպեր չունի: 

  •  Նա մենակ ապրելու փորձ ունի։

  •  Դու ֆինանսապես անկախ ես: 

  • Նա վերջերս մասնակցել է իր ընկերներից մեկի հարսանիքին:

Արդյո՞ք մի օր կհարստանաս։

 
  •  Սիրում ես արկածներ` սավառնել երկնքում պարաշյուտով կամ ժայռ մագլցել: 

  • Դու սոցիալական ցանցերի թագուհին ես. ունես բազմաթիվ ֆեյսբուքյան ընկերներ: 

  •  Երբ որևէ իր է փչանում, դեն չես նետում, փորձում ես վերանորոգել: 

  • Ընկերներիդ ծնողները բոլորն անխտիր սիրում են քեզ: 

  •  Գրեթե բոլոր լուսանկարներում ժպտում ես: 

  •  Համալսարանում մշտապես տարբեր մրցույթների կամ բանավեճերի ես մասնակցել:

 

Արդյո՞ք քո սեռական կյանքն ավելի ստացված է, քան ընկերուհունդ:

 
  •  Նրա ընկերն ատում է սիրո արտահայտման հրապարակային ձևերը: 

  •  Վերջին երեք տարիների ընթացքում բազմաթիվ սանրվածքներ ես փոխել, իսկ նա` ոչ մի անգամ: 

  • Նրանց ժամադրավայրերը կինոթատրոններն են, ձերը` ռեստորանները: 

  •  Ընկերուհուցդ բազմաթիվ էլեկտրոնային նամակներ ես ստանում, որոնք վերնագրված են լինում «Նախորդ գիշեր...»։

  •  Նա միշտ նոր ներքնազգեստ է գնում, մինչդեռ դու նման բան անում ես հատուկ դեպքերի համար: 

  •  Նա իր ժամանակի մեծ մասն ընկերոջ հետ է անցկացնում` զբաղվելով տարբեր գործերով:

 

Արդյո՞ք քո գրավիչ գործընկերը նույնքան գրավիչ է նաև անկողնում:

 
  •  Նա հեշտությամբ դուրս է բերում ծամած թղթերը տպիչի միջից, որովետև հմուտ է նման հարցերում: 

  •  Նա երբեք լանչի ժամանակ չի ուտում այն, ինչ կերել էր նախորդ օրը: 

  •  Նա երբեք ոչինչ չի պլանավորում և նույնիսկ ամպամած օրերին անձրևանոց չի վերցնում: 

  •  Նրա ձեռքի եղունգները միշտ խնամված են: 

  •  Նա երբեք իրեն նվաստացած չի զգում կամ չի ոլորում աչքերը, երբ որևէ հարցում ուղղություն ես ցույց տալիս: 

  • Նա շատ ուշադիր է և միշտ հիշում է բոլոր գործընկերների ծննդյան օրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել