Slaq.am-ը գրում է․
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում իր ելույթը համեմեց ռուս մտավորականններից մեկի խոսքով ու սկսեց ռուսերենով կարդալ նրա մտքերը: Նշենք, որ Փոստանջյանն այնքան էլ վարժ չէր կարդում տեքսը, որը շուտով կփաստի տեսանյութը:
«Ռուսերեն չեք հասկանում ա՞»,- հարցրեց Փոստանջյանը դահլիճից հնչող ռեպլիկի հեղինակին:
Զարուհի Փոստանջյան -Ինչի՞ եք բղավում:
Գալուստ Սահակյան- Լեզվի մասին օրենքն եք խախտել:
Զարուհի Փոստանջյան-Եթե այսպես շարունակեք այս ամբիոնից դուք էլ եք ռուսերեն խոսելու.. Կարծում եմ այդ լեզուն դուք հասկանում եք:
Գալուստ Սահակյան-Բանավեճը վերջացրեք, եթե ռուսերենով խոսեիք, պետք է մեկ օր առաջ ասեիք: Խնդրում եմ հանգստացեք:
Ալեքսանդր Արզումանյան (տեղից)- ԵՏՄ-ի լեզվով է խոսում:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/233548/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



