pic_6ff5fadb0bf4f651795023a7bcc53b701in.am-ը գրում է.

Անգլիացի Մարտին Թովին հավաքել է Գինեսի ռեկորդների գրքի ամենամեծ հավաքածուն: Այս մասին է հաղորդվում պարբերականի պաշտոնական կայքում: 57-ամյա տղամարդու հավաքածուն 353 գիրք է ներառում, որոնք թողարկվել են տարբեր երկրներում: Դրանից բացի, Թովին 2164 իրեր է հավաքել, որոնք այս կամ այն կերպ կապված են Գինեսի ռեկորդների գրքի հետ:

Իր առաջին գիրքը Թովին ստացել է 1968թ. դպրոցական մրցույթում հաղթելու համար: Ավելի ուշ նա սկսել է գրքեր փնտրել տարբեր աճուրդներում և գրավաճառների մոտ: Ընդ որում, նրան մինչև այժմ չի հաջողվել գտնել 1972-1975թթ. թողարկված գրքի կոլեկցիոն տարբերակը:

«Ես շատ ժամանակ և ջանք եմ ծախսել այդ հավաքածուն ստեղծելու համար: Այն արդյունքում հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում, բացարձակապես ֆանտաստիկ է»,- հայտաարել է Թովին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել