Lurer.com-ը գրում է․
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտնում է, որ ռուսական իշխանությունները անպարկեշտ վարվեցին` արգելելով բելառուսական պարենի ներկրումը Ռուսաստան: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Ռոսսելխոզնադզորը» նոյեմբերի 24-ին սահմանափակել է մատակարարումները Բելառուսի այն 11 ձեռնարկություններից, որոնք արտադրում են միս, երշիկեղեն, կաթ և կաթնամթերք՝ վտանգավոր մանրէներ հայտնաբերելով դրանց արտադրանքում: Այդ նույն պատճառով նոյեմբերի 26-ից սահմանափակումներ են մտցված ևս ութ ձեռնարկությունների նկատմամբ:
«Ռուսաստանն իրեն անպարկեշտ է պահել՝ Բելառուսի ձեռնարկություններին արգելելով պարենի մատակարարումը»,- Մինսկում ասել է Լուկաշենկոն:
Նրա կարծիքով`Ռուսաստանի իշխանությունները թույլ են տվել այն «բոլոր պայմանավորվածությունների խախտումը, որոնք մենք ձեռք ենք բերել Մաքսային միությունում»: