Մ.Թ.Ա. 321թ-ին Ալեքսանդր Մակեդոնացին իր զորավար Արտրոպատին ղեկավար է նշանակում Արևելյան Հայաստանի Կապուտան լճից (Ուրմիա) մինչև Կասպից ծով ընկած տարածքում: Այդ ժամանակից ի վեր՝ Արևելյան Հայաստանի մաս կազմող վերոհիշյալ տարածքը կոչվեց Ատրպատական, պարսկերեն` Ատրպայական, արաբերեն` Ադրբեջան: Ատրպատականը մշտապես կռվախնձոր է եղել Հայաստանի և Պարսկարստանի միջև: Պարսիկները բազմիցս ներխուժել են Ատրպատական և իրենց միացրել հայկական շատ տարածքներ (Փայտակարան, Արցախ, Ուտիք, Սյունիք և այլն):
16-րդ դարում, երբ Հայաստանը բաժանվեց Թուրքիայի և Պարսկաստանի միջև, Ատրպատական-Ադրբեջան շրջանը` Արևելյան Հայաստանի հողերի հետ, անցավ Պարսկաստանի տիրապետության տակ, մինչև Ռուսաստանի մուտքը Արևելյան Հայաստան: 1828թ Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին անցավ Արևելյան Հայաստանի մի մասը` Ատրպատականից հյուսիս ընկած Քուր-Արաքսյան ստորին ավազանը, որ պարսիկները երբեմն սխալմամբ Ադրբեջան էին կոչում:
-Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո ստեղծվեցին Երևանի, Բաքվի ու Ելիզավետապոլի նահանգները: Դրանց միջև սահմանները զուտ պայմանական էին: 1920-21թթ սովետական իշխանության հաստատումից հետո Ստալինն ինքնակամ, առանց հաշվի առնելու ազգային, տնտեսական և այլ առանձնահատկությունները, ստեղծեց այսպես կոչված «ազգային» հանրապետություններ: Այդ ժամանակ չկային և չէին կարող լինել որևէ ազգային սահմաններ: Թուրքերը, որ դեռ վերջերս կոչվում էին «կովկասյան թաթարներ», հանկարծ անվանվեցին «ադրբեջանցիներ»: Այսպես կազմավորվեց «Ադրբեջանի ՍՍՀ»-ն` ներառելով Արևելյան Հայաստանի Փայտակարան, Ուտիք, Արցախ, Աղվանք, Գարդման շրջանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել