Դիտարան կամ Եհովայի վկա կազմակերպության առաջնորդները վերջին 100 տարիների ընթացքում առնվազն 10 անգամ կանխատեսել են աշխարհի վերջը, իսկ իրենց հավատակիցները մեծագույն նվիրվածությամբ ամեն անգամ կուրորեն հավատացել են նմանատիպ հերյուրանքներին:
Շատերը կարող են ասել, թե ինչ կապ ունեն Եհովայի վկաները Հայաստանի ներկայիս իրավիճակի հետ:
Պատասխանը կլինի միանշանակ, այն է՝ կապ չունեն, բայց նրանց և Հայաստանի բնակչության միջև կա մի մեծ ընդհանրություն: Եթե Եհովայի վկաների համար 100 տարվա ընթացքում 10 անգամ են կանխատեսել երկնային թագավորության հաստատում, ապա Հայաստանում 23 տարվա ընթացքում ընդդիմությունն առնվազն 5 անգամ կանխատեսել է իշխանափոխություն և ստեղծված կղանքային իրավիճակից փրկություն, իսկ մարդիկ ամեն անգամ կուրորեն հավատացել են:
Ինչպես տեսնում եք, Եհովայի վկաներն այդպես էլ երկրի վրա չհաստատեցին երկնային Երուսաղեմը, իսկ Հայաստանը շարունակում է մնալ այդ նույն կղանքում:
Ինչ նման ենք մենք և Եհովայի վկաները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/732452050182159?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել