Cosmo.am-ը գրում է․

Cosmo թեստ. Պարզիր, թե որքանով է անշահախնդիր քո սերը

Այնքան երգեր են հյուսվել անձնվեր ու անշահախնդիր սիրո մասին: Մի՞թե հնարավոր է սիրել մեկին հենց այնպես, առանց սպասումների: Անցիր մեր թեստը և կիմանաս:

Նախադասություններին պատասխանիր ԱՅՈ և ՈՉ տարբերակներով:

• Ցանկացած մայր սիրում է իր զավակին արդեն միայն նրա համար, որ վերջինս գոյություն ունի։
• Ցանկացած մարդու կարելի է կա՛մ գնել, կա՛մ խաբել։
• Դու նախընտրում ես հենց սկզբից պարզաբանել բոլոր հարցերը, որպեսզի քեզ հետ զուր հույսեր չկապեն։
• Եթե որևէ մեկը քեզ հուսախաբ է անում, դու մեղադրում ես ինքդ քեզ բավականաչափ զգոն չլինելու մեջ։
• Հույզերը խանգարում են ճիշտ կերպով գնահատել իրականությունը։
• Դու չես հավատում, որ կհանդիպես այն միակին ու անկրկնելիին։
• Դու քեզ բավական հիշաչար մարդ ես համարում։
• Եթե որևէ մեկը պնդում է, որ սիրում է քեզ հենց այնպես, ապա շուտով կսկսի պահանջներ ներկայացնել։
• Թանկ նվերը քեզ ոչ թե կուրախացնի, այլ կդնի անհարմար դրության մեջ։
• Մարդը չի կարող հստակ գիտակցել իր վարքագծի շարժառիթները, երբ նա սիրահարված է։
• Ամուսինները պետք է կատարելապես ազնիվ լինեն միմյանց հետ։
• Անշնորհակալ մարդիկ կյանքում, ցավոք, հաճախ են հանդիպում։
• Դու կարող ես ներել գրեթե ամեն բան։
• Եթե սեր այլևս չկա, հարաբերությունները շարունակելն անիմաստ է։
• Վերջերս քեզ շատերն են հիասթափեցրել։
• Դու նյարդայնանում ես, երբ բարի գործն արվում է ոչ թե անձնվիրաբար, այլ` հաշվարկով։
• Շրջապատող մարդիկ, ընդհանուր առմամբ, քեզ թերագնահատում են։
• Քո զգացմունքները կբավարարեն անգամ երկուսին։
• Քեզ հաճախ դավաճանում են հենց այն մարդիկ, ում դու առավել նվիրված ես։

Եթե գերակշում են "ԱՅՈ"-ները

Դու համոզված ես, որ «անձնվեր սեր» գոյություն չունի և միշտ ուզում ես հասկանալ, թե ում է այն ձեռնտու, լինեն դրանք բարեկամական ու ընկերական հարաբերություններ, թե` քաղաքական կրքեր: Սիրո մեջ գնահատում ես կանխատեսելիությունն ու ապահովությունը, սակայն միևնույն ժամանակ չես կարծում, թե դիմացինը կարող է քեզ համար որևէ քայլ կատարել`փոխարենը ոչինչ չակնկալելով: Շրջապատի մարդկանց համար երբեմն դժվար է քեզ որևէ հարցով դիմելը, քանի որ եթե դու չկարողանաս «վճարել» նրանց լավության դիմաց, քեզ շարունակաբար պարտավորված կզգաս նրանց առջև: Դու պետք է հաղթահարես քո անվստահությունն աշխարհի հանդեպ, քանի որ դրա պատճառով շատ հաճելի պահերից ես զրկում ինքդ քեզ և հեռու ես մնում բարի ու դրական մարդկանցից:

"Եթե գերակշռում են "ՈՉ"-երը

Դու, իրոք որ, ընդունակ ես մարդասիրական քայլերի, սակայն քո դեպքում դա ոչ թե սրբության հասնող անձնվիրություն է, այլ` կյանքի դիրքորոշում: Դու գտնում ես, որ աշխարհը կդառնա ավելի լավը, եթե մեզնից յուրաքանչյուրը նվիրի դիմացինին իր ժամանակի ու հույզերի մի մասը: Սակայն դու վերահսկում ես քո մարդասիրական դրսևորումները, և եթե դիմացինը դառնում է քո զգացմունքների շարքային «սպառող»` փոխարենը ոչինչ չտալով, դու նրանից հեշտությամբ հեռանում ես: Թեև, հարազատների հետ դու միշտ առատաձեռն ես, քանի որ նրանք իրոք դրան արժանի են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել