Թուրքիան սպանեց 1,5 միլիոն հայերի և բռնազավթեց Հայաստանի երեք քառորդը: Հայերն այսօր էլ ապրում են Թուրքիայում ծպտյալ ու սարսափած:
Ռուսաստանը զավթեց ու բաժանեց Հայաստանի մնացորդը չորս մասի ու երկուսը տվեց ազերի թուրքերին: Վերջին քսան տարում Ռուսաստանն անհայտ «պարտքի« դիմաց խլեց Հայաստանից ողջ էներգետիկան, երկաթուղային տրանսպորտը, հեռախոսային կապը, սահմանի վերահսկողությունը, արդյունաբերությունը: Հայերն այսօր էլ անվերապահորեն սիրում են Ռուսաստանը (ռուս կանանց, լեզուն, օղին ու խոպանը):
ԱՄՆ-ը ճանաչել էր Հայաստանի առաջին հանրապետությունն ու սկսեցին պատմական Հայաստանի վերականգնումը` Սև ծովից մինչև Միջերկրականը: Հարյուր հազարավոր հայ որբեր փրկվեցին շնորհիվ ամերիկյան օգնության: Հայերի շուրջ երկու միլիոնն ապահով ապրում է ԱՄՆ-ում, զգալի մասը փնովում է ԱՄՆ-ն ու կարոտախտով հիշում ռուսական ԽՍՀՄ-ը (կանանց, օղին, խոպանը):
Իրանը Շահ Աբասի ժամանակից այնքան էր արժևորում հայերին, որ ողջ ազգն էր ցանկացել տեղափոխել իր տարածք` երկիրը զարգացնելու նպատակով: Իրանում այսօր էլ հայերն ամենահարգված քաղաքացիներն են, Իրանը մեզ աջակցում էր արցախյան պատերազմի օրերին, այսօր էլ պատրաստ է ամենամատչելի գնով տրամադրել գազ ու նավթ: Պաշտոնական Երևանը հպարտորեն մերժում է դա, դեսպանին համարում է «անտեղյակ», իսկ քյառթու ռաբիզները «զզվում են պարսիկներից»:
Արդյունքում`ԱՄՆ ու Իրանն այսօր վերականգնում են համագործակցությունն ընդհուպ մինչև համատեղ ռազմական գործողություններ ջիհադիստ մարդակերների դեմ, մինչդեռ Ռուսաստանը վերականգնում է իր ավանդական համագործակցությունը Թուրքիայի հետ՝ դարձնելով նրան «ռազամվարական գործընկեր»: Խարխլվող տնտեսությամբ, քայքայվող ֆինանսական համակարգով, մեկուսացված ու պատժամիջոցների ենթարկված, պատերազմող Ռուսաստանը մերձենում է մեր պատմական թշնամի ու դահիճ Թուրքիայի հետ:
Հարց` ու՞մ հետ պետք է դաշնակցի Հայաստանը ստեղծված ու արագ վատթարացող իրավիճակում, Ցեղասպանության հարյուրամյակի շեմին։ Պատասխան` ռուս-թուրքական միության հետ: Սա է հայի խելքը: Հետո չասեք` սա էր հայի բախտը:
(նկարում` թուրքական մամուլում հրապարակված քարտեզ)