Սպասվում է բուք, մերկասառույց և ցածր տեսանելիությունArmlur.am-ը գրում է․

Դեկտեմբերի 3-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում տեղումները սպասվում են ձյան տեսքով, միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին սպասվում է բուք, մերկասառույց և հորիզոնական ցածր տեսանելիություն: Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 3-ին շրջանների մեծ մասում, 4-6-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ, առանձին շրջաններում` մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: 4-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 4-ի ցերեկը նույնքանով կբարձրանա: Արևելյան շրջաններում էապես չի փոխվի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել