Դոլարի փոխարժեքը Երևանում այսօր հասել էր 460 դրամի, և բանկերը սահմանափակում էին գնումը` ոչ ավել, քան 500 դոլար մեկ հաճախորդին: ԱԺ ֆինանսների և տնտեսության հանձնաժողովի նախագահ, Նյու Յորքի դատարանի կողմից խարդախության ու դրամաշորթության համար 37 միլիոն դոլարի տուգանքի դատապարտված օլիգարխ ու հանքատեր Վարդան Այվազյանն այս կապակցությամբ այսօր հայտարարել էր, որ դրամի տատանումները որևէ առնչություն չունեն ԵՏՄ մտնելու ՀՀ որոշման հետ, այլ բացատրվում են արտասահմանից դրամական փոխանցումների` տրանսֆերտների կտրուկ կրճատմամբ: Մեկը լինի՝ բացատրի ԱԺ ֆինանսների և տնտեսության հանձնաժողովի նախագահ, Նյու Յորքի դատարանի կողմից խարդախության ու դրամաշորթության համար 37 միլիոն դոլարի տուգանքի դատապարտված օլիգարխ ու հանքատեր Վարդան Այվազյանին, որ «տրանսֆերտները» Հայաստան փոխանցվում են հիմնականում Ռուսաստանից, այնտեղ «խոպան» անող ՀՀ քաղաքացիների կողմից, իսկ քանի որ Ռուսաստանի տնտեսական իրավիճակի ու ռուբլու փոխարժեքի աննախադեպ անկում է ապրում, ապա դրամի տապալումն ամենաուղիղ կապ ունի ԵՏՄ մտնելու հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/872012166165672
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել