Այն, որ Արցախը ( և ոչ միայն) ՀՀ մաս պետք է լինի ի վերջո, դրանում որևէ կասկած չունեմ, քանի որ այդպես է որոշվել դեռ Հայության ձևավորման ժամանակ, ամբողջ պատմության ընթացքում, եթե եղել են ժամանակներ, որ այն ջոկված է եղել նյութականապես, ապա միաձույլ են պատկերված եղել ու այդպես էլ մնացել ու մնալու են նրա մտքերում:
Հայ ՑԵՂը վաղուց է կնքել, թե ինչն ինչպիսին պետք է լինի, այդ կնիքը Հայի արյունն է, որը նաև թափվել է Արցախի հողի վրա և ոչ միայն վերջին պատերազմում, այլ դարեր շարունակ:
Նրանք, ովքեր դեմոկրատիան ու լիբերալիզմը որպես բարձրագույն արժեք ու Աստված հռչակած՝ պնդում են, թե իբր Արցախահայությունն ինքը պետք է որոշի Արցախի կարգավիճակը, ապա ասեմ, եթե մի պահ ընդունենք էլ, որ այդպես է, ապա ո՞վ ասեց, որ արցախահայությունը միայն ներկայիս ապրող ժողովուրդն է, արցախահայություն է նաև հող և ոգի դարձած նախնիները, ինչպես նաև դեռ չծնված որդիները: Հիմա ի՞նչ, ամեն 5 տարին մեկ նախագահի պես պետք է ընտրեն, թե ո՞ր կարգավիճակում պետք է լինի Արցախը:
Օձը փորձելով խեղդել հենց իր իսկ բնում՝ տեղափոխվենք Լիբերալիզմի ու դեմոկրատիայի աշխարհ ու հարց տանք իրենց ոլորտում.
1. Ինչու՞ եք ոտնահարում նախնիների ընտրելու իրավունքը և բռնանում նրանց ազատ կամքի վրա, քանի որ 50 տարի հետո ներկա ընտրողները նույն կերպ լինելու են նախնիներ։
2. Ինչու՞ եք ոտնահարում ապագայի որդիների ընտրությունը և ընտրում նրանց փոխարեն, եթե 10 տարի հետո նրանք գուցե ուզենան Արցախի այլ կարգավիճակ:
ՉԷ, մոլագար վարդապետություն են էս լիբերալիզմը և դեմոկրատիան, մի փուչիկ, որը պայթում է հատկապես, երբ բախվում է հավիտենարժեք խնդիրներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/571707962960001
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել