Եվ այսպես, ոչ իշխանականների աշունն անցավ, և ճտերը հաշվելու ժամանակը՝ նույնպես, սակայն ինչպես և համոզվեցիք, ոչ խոստացված աշունն էր թեժ և ոչ էլ որևէ կարևոր բան կար հաշվելու։ Հոկտեմբերի 10-ին այս ողորմելի միավորումը, որպեսզի շեղի ժողովրդի ուշադրությունը ՄՄ-ի փաստից, կազմակերպեց իր առաջին՝ ոչինչ չասող հանրահավաքը, իսկ արդեն այդ թեժ աշնան վերջին մերժեց միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ պայքարը տեղափոխել իրավական օրենսդիր դաշտ և հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը՝ պատճառաբանելով, որ իրենք ունեն ծրագիր, բայց թե ինչն էր խանգարում այդ ծրագրին ավելի ուժգին թափ հաղորդել հենց իրավական ոլորտում, նրանք բացատրություն չունեն։ Ավելին, այս ողորմելիները պատրաստվում են ՀՀԿ-ի հետ միասին կողմ քվեարկել ՄՄ-ին միանալու նախագծին՝ դրանով հույս ունենալով, որ Պուտինը լոյալ կգտնվի իրենց հանդեպ և կսատարի, բայց այս ապուշները դեռ չեն հասկացել, որ Պուտինը թքած ունի իրենց վրա, նրան միայն իր և իր երկրի շահերն են հետաքրքրում և հանուն դրա լուրջ քաղաքական-ռազմական համագործակցություն է սկսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, այսինքն՝ մեր թշնամիների հետ։ Դե ինչ, այսքանից հետո մնում է հետևել, թե քանի ոչխար կամ վաճառված ներկա կգտնվեն դեկտեմբերի 10-ի հանրահավաքին և, այս ապազգային ընդդիմության վրա հույս դնելով, ավելի կխորացնեն մեր երկրի կործանման գործընթացը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/329060310610912?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել