Այսօր վերջապես դիտեցի բազմաչարչար Լիլիթ Հովհաննիսյանի նոր հոլովակը, և երևի չէի դիտի, եթե էդքան աղմուկ չլիներ...
Ժողովուրդ ջան, ի՞նչ ա եղել, աղջիկը նորմալ, թեթև շոուբիզնեսյան հոլովակ ա նկարել: Ախր էդ անտեր շոու բիզնես կոչվածը պետք ա հենց շոուի տրամաբանության մեջ լինի, ինչի՞ եք աղմկում: Իմ տպավորությամբ՝ Լիլիթն այն եզակի արտիստներից ա, ով իր հոլովակների յուրաքանչյուր դետալ հենց որպես շոու ա կառուցում՝ բազմազան հագուստներ, սիրունիկ ծտեր, մեր բոլոր երգիչների հոլովակներից տարբերվող պարեր ու նման լիքը ատրիբուտներ...
Թե՞ եթե հոլովակի մեջ ցեղասպանություն, հայի տխուր աչքեր, գաղթի ու գաղջի տեսարաններ, ծիրանափող, լավաշ, թոնիր, տարազով ու թրաշով աղջիկներ և սասնա թոռ չկա՝ մենք մեր HAY գենն անտեսված ենք զգում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/848473091864054?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել