Ինչու՞ ոչ ՀԱԷԿ-ը։
Պուտինը երեկ Թուրքիայում խոսել է նաև ատոմակայան կառուցելու մասին: Ի դեպ, սա աննախադեպ է որակվել, քանի որ կառուցվելու է «վճարիր-տիրացիր-շահագործիր» սկզբունքով: Այսինքն՝ ատոմակայանը, որը նախատեսվում է կառուցել Թուրքիայում, լինելու է ռուսների սեփականությունը, և այդ նպատակով ծախսվելու է 20 միլիարդ դոլար: Մեր ատոմակայանի կառավարումն ըստ էության իրենք են անում և ինչու՞ ոչ մեզ մոտ: Այն դեպքում, երբ մեր ատոմայականի վերակառուցումը և արդիականացումը գնահատվել է այդ գումարի կեսից էլ պակաս: Նույնը նաև գազատարի մասով: Անկախ Վրաստանի հետ հարաբերություններից՝ ռուսական գազը տրանզիտով հասնում է Հայաստան: Ինչու՞ նոր գազատարը չի կարող Վրաստանով հասնել Հայաստան և անցնել Թուրքիա: Ողջամիտ բացատրություն կա՞ այս ամենին: Ինչո՞վ է գրավում Թուրքիան ՌԴ-ին: Այն ՆԱՏՕ-ի անդամ է ու անկախ դիվանագիտական վայրիվերումներից՝ ԱՄՆ-ը վասալը՝ տարածաշրջանում հենց ռուսների ու Իրանի ընդդիմադիր ուժը, Սիրիան քանդելու գաղափարախոսը, որին դեմ է Ռուսաստանը: Վրաստանում Աջարիան տիրել ցանկացողը, անգամ Ղրիմի համար խաղեր տվողը... Ստացվեց, ով իր իրավունքներին տեր է կանգնում և դրանց հետամուտ լինում, նրան էլ հարգում են: Թե չէ Իրանն անգամ փողով ու կնքված պայմանագրով չկարողացավ Ս-300 հակօդային համակարգեր գնել, քանի որ ԱՄՆ դեմ էր, իսկ հիմա նրանք նույն իրավիճակում «անպատասխանատու» են համարում Ֆրանասիային: Պուտինը վերջերս շատ է խոսում երկակի մոտեցումների մասին ու դրանք համարում անընդունելի: Այդ դեպքում, ինչու՞ մենք մեր շահերի մասին չենք կարող խոսել, դրանց հետամուտ լինել: ԱԳՆ կա՞, թե՞ արդեն դարձել է Լավրովի երևանյան գրասենյակը...
Կից նյութը՝ այստեղ