Սպիտակ մսի մեծ քանակությամբ օգտագործումը, մասնավորապես՝ թռչնի և ձկան, կարող է նվազեցնել լյարդի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, պնդում են գիտնականները:

Մասնագետները համեմատել են 1956-2013 թթ. կատարված ուսումնասիրությունների արդյունքները և պարզել, որ սպիտակ մսի օգտագործումը կարող է 21-31 տոկոսով նվազեցնել լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Ստացված արդյունքները ցույց են տալիս նաև, որ դիետիկ միջամտությունը կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ լյարդի քաղցկեղի առաջացման սպառնալիքի ժամանակ: Սակայն այս տեսությունը վերջնականապես հաստատելու համար լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել