Interpress.am-ը գրում է․
Ութ տարի առաջ` 2006 թվականի նոյեմբերի 28-ին, Ուկրաինայի խորհրդարանը պաշտոնապես ցեղասպանություն անվանեց Ստալինի կառավարման ժամանակ` 1931-33թ.թ.-ի սովը, որի ժամանակ 5-7 միլիոն մարդ մահացավ: Շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնատար այլ անձանց ու կնոջ ուղեկցությամբ տարեդարձը նշեց` հացահատիկի սերմով ապակե տարան տեղադրելով Կիևում Դնեպր գետի ափին:
Ստալինի կառավարումն արդարացիորեն զուգորդվում է Ուկրաինայի պատմության երկու առավել սարսափելի դրվագների հետ. սով եւ 1937-38-ին ուկրաինացի մտավորականների ու քաղաքական գործիչների զանգվածային մահապատիժներ, ընդ որում, երկուսն էլ տեղի են ունեցել ամբողջ Խորհրդային Միությունում:
Երկու ողբերգություններն էլ պարբերաբար հիշում են վերջին մի քանի ամիսների ընթացքում, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զավթեց Ղրիմը եւ ուժեր ուղարկեց արեւելյան Ուկրաինա:
Բայց այս խճճված պատմության մեջ կա անգնահատելի կողմ.
Ստալինի իշխանությունը տեսնում էր, որ պետության ստեղծման հետ ձևավորվում էր ուկրաինական ուժեղ ազգային գիտակցությունը:Այո, նա եղել է մարդասպան բռնապետ, բայց նա նաեւ այսօրվա Ուկրաինայի հայրն է:
Ուկրաինան, ցարական Ռուսաստանում որպես առանձին երկիր է ստեղծվել առաջին համաշխարհային պատերազմի, 1917 հեղափոխության, Գերմանիայի ռազմական օկուպացիայի եւ ուկրաինական ազգայնականների ջանքերի շնորհիվ:
Հակառակ վաղ խորհրդային պաշտոնյաների ցանկություններին, ովքեր ձգտում էին ճնշել ազգայնականությունը, Ստալինը խիստ պաշտպանեց այն՝ ընդունեց եւ օգտագործեց:
«Ակնհայտ է, որ ուկրաինական ազգը գոյություն ունի, եւ նրա մշակույթի զարգացումը կոմունիստների պարտականությունն է»,- Ստալինն ասել է 1921-ի մարտին Կուսակցության 10-րդ համագումարի ժամանակ,- «Ոչ ոք չի կարող պատմությանը հակառակ գնալ»:
Ստալինն իր վրացական հայրենիքից գիտեր, որ ազգային տրամադրությունները չափազանց ուժեղ են ճնշելու համար: Նա նաև գիտեր, որ կոմունիստները կարող են այն օգտագործել վստահություն ձեռք բերելու եւ տնտեսական արդիականացման հասնելու համար:
Ուկրաինան, իրականում, անկախ էր նույնիսկ, երբ բոլշեւիկներն այն նորից գրավեցին 1918-1921թ.թ.- ի ռուսական քաղաքացիական պատերազմի ժամանակ եւ վերանվանեցին Ուկրաինայի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն:
1921 թ. վերջին Խորհրդային Ուկրաինան ստորագրել է բազմաթին միջպետական պայմանագրեր նորանկախ Լեհաստանի, Ավստրիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի հետ եւ պահպանել է դիվանագիտական առաքելություններն արտերկրում: Ուկրաինան դիվանագիտական ներկայացուցչություն ուներ նաև Մոսկվայում: Կուսակցության 10-րդ համագումարում Ստալինը հաստատեց միավորված Խորհրդային պետությունը: Բայց այդ միասնական պետության ձեւն ունենալու է ճակատագրական հետեւանքներ:
1922-ին Ստալինն առաջարկել է Ուկրաինան, Բելառուսը եւ Կովկասը ընդգրկել Խորհրդային Ռուսաստանի (պաշտոնապես` Ռուսաստանի Սոցիալիստական Հանրապետությունների Խորհրդային Դաշնություն) մեջ՝ թույլ տալով նրանց պահպանել էական ինքնավարություն, առաջարկ, որն ի սկզբանե ստացել էր Լենինի աջակցությունը: Բայց Լենինը շուտով միտքը փոխում է եւ պահանջում ձևավորել Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, որտեղ Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք է պահպանեն թվացյալ հավասար կարգավիճակ:
Լենինի այդ առաջարկը բխում էր ոչ թե ինքնավարության նկատմամբ պարտավորությունից, այլ Ստալինի նման հիմնված էր մարտավարության վրա:
Նա պնդում էր, որ սոցիալիստական հեղափոխություններ անցած մյուս երկրները՝ խորհրդային Գերմանիան, Հունգարիան, Ֆինլանդիան, կարող են միանալ նոր Խորհրդային Միությանը: Ստալինն այնքան էլ միամիտ չէր: «Այդ ժողովուրդները դժվար համաձայեն ուկրաինական տարբերակով ուղղակի դաշնային կապ հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ», – ասել է նա Լենինին: Լենինը քարկոծել է Ստալինի ռեալիզմը՝ պնդելով, որ իրենք պետք է մեկ մարմնից ղեկավարվող կենտրոնացված համաշխարհային տնտեսություն ուենան:
Ստալինը խոնարհվում էր Լենինի հեղինակության առջեւ եւ հավատարմորեն ու հմտորեն իրականացնում էր 1922 թ. վերջին Խորհրդային Միություն ստեղծելու բոլշեւիկյան առաջնորդի տեսլականը: Այն համարժեք էր համաշխարհային հեղափոխության վրա դրված ինքնավստահ խաղադրույքին: Ստալինը նույնպես հավատում էր համաշխարհային հեղափոխությանը, բայց Ռուսաստանին միանալու նրա առաջարկը կխանգարարեր այդ խաղադրույքին:
1991 թ.-ին Խորհրդային Միությունը փլուզվեց: Ուկրաինան Լենինի շնորհիվ կարողացավ խուսափել Ռուսաստանի մեջ ներքաշվելուց, դարձավ անկախ: Բայց նոր ազգը հնարավորինս շատ հող ստացավ Ստալինի շնորհիվ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ