Один в поле не воин կամ ԱԺ 10-0 Փաշինյան

Ներածություն. ԱԺ-ում կա 131 պատգամավոր.

«Բարգավաճ Հայաստան» 36
«Ժառանգություն» 4
«Հայ ազգային կոնգրես» 7
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» 5
«Հայաստանի հանրապետական կուսակցություն» 70
«Օրինաց երկիր» 5
Խմբակցություններում չընդգրկված 4

Ընդդիմադիր կուսակցություններ՝ ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն (7+36+4)=47 պատգամավոր:

ԻՍԿ ՀԻՄԱ ԱՆՑՆԵՆՔ ԲՈՒՆ ՀԱՐՑԻՆ.

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին փաստաթուղթ: Օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ է 44 ստորագրություն: ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԵՐԵՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ:

Այդ փաստաթղթի տակ եղավ երեք ստորագրություն 
1) Նիկոլ Փաշինյան 
2) Ալեքսանդր Արզումանյան 
3) Զարուհի Փոստանջյան

Փաշինյանի ստորագրությունը տրամաբական էր. ի վերջո, հենց ինքն է փաստաթղթի հեղինակը: Իրեն այս հարցում միացան միայն Ժառանգություն կուսակցության երկու ներկայացուցիչ: Որոշ «ընդդիմադիր» քաղաքական ուժերի ներկայացուցիչները սիրուն ձևով շրջանցեցին Փաշինյանի առաջարկը՝ բավականին «լուրջ» և «վերլուծական» տեքստերով:

Եզրակացություն.

Փաստացի, ԱԺ-ի ընդդիմադիրները «քցեցին» Փաշինյանին՝ սակայն դրանով իսկ «քցելով» նաև իրենց: ՊԱՐԶ Է ԴԱՌՆՈՒՄ ՀԵՏևՅԱԼԸ. ԹԵԺ ԱՇՆԱՆՆ ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԶԱՎԵՇՏԱԼԻ ՁՄԵՌԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել