Կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության և Հատուկ քննչական ծառայության միջև ծավալված «պատերազմը» շատ ավելի է վնասում քրեաօլիգարխիկ համակարգը՝ նպաստելով դրա կազմաքանդմանը, քան «համաժողովրդական շարժում» անվանվածը (սկզբում մտածում էի օգտագործել «հորջորջված» բառը՝ հետո մտափոխվեցի՝ ինչո՞ւ այդքան խիստ)՝ իր բոլոր հանրահավաքներով ու շտաբերով: Նույնիսկ զարմանում եմ, որ Սերժը թույլ է տալիս նման երևույթ. «բաժանի՛ր, որ տիրես» կարգախոսի ոգով առաջնորդվելն ընդունված է ոչ թե ներքաղաքական, այլ արտաքին քաղաքականության ոլորտում, քանի որ այն հանգեցնում է ավերի, իսկ խելքը գլխն ոչ մի ղեկավար պետք է որ ցանկություն չունենա ավիրել սեփական երկրի իրավապահ համակարգը, եթե հատուկ նման մտադրություն չունենա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10202811631322786?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



