Շարմազանով. ԱԺ-ը հայտարարություն կընդունի Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների և հույների ցեղասպանության մասինPanorama.am-ը գրում է․

«Օսմանյան կայսրությունում ցեղասպան քաղաքականությունը պետք է դատապարտվի և ես խորհրդակցել եմ թե ասորական և թե հունական համայնքների հետ ու գաղափարն ինքնին ողջունելի է»,-ԱԺ նստաշրջանի ընթացքում անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների և հույների ցեղասպանության ճանաչման օրինագծին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ ինքը և քաղաքական մեծամասնությունը մոտ ապագայում նախաձեռնելու են ՀՀ ԱԺ հայտարարության ընդունում, որը կդատապարտի Օսմանյան կայսրությունում ոչ միայն հույների, այլ նաև ասորիների և եզդիների ցեղասպանությունը. «Ես մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում միանալ այդ քննարկումներին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել