Levon-Zurabyan2Araratnews.am-ը գրում է․

Լևոն Զուրաբյանն, ԱԺ նիստի ընթացքում հարց ուղղելով Գալուստ Սահակյանին, ասաց.

«ԱԺ արտահերթ նիստում եղան բազմաթիվ ձախողված քվեարկություններ և ինչ-որ պահից հասկանալով, որ չեք կարող ապահովել այդ քվերակությունների դրական ընթացքը, հիմա պարզվում է՝ խախտելով կանոնակարգը՝ այդ քվեարկությունները կազմակերպում եք հիմա՝ հերթական նիստում: Կարո՞ղ եք բացատրել՝ որ մեխանիիզմով ոչ թե ավարտված համարել արտահերթ նիստը, այլ անավարտ հարցերը նորից քննարկել հերթական նիստում»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց.

«Կարող եմ բացատրել, բայց չեմ պատրաստվում: Ինձ համար 20 րոպե, Ձեզ համար 20 օր պետք է կանոնակարգ օրենքն ընթերցելու համար: Կանոնակարգի որևէ խախտում չկա:»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել