Armlur.am-ը գրում է․
ՁԻԱՀ-ը մարտահրավեր է որը վեր է ազգային, կրոնական, ռասսայական և մարդկությանը մինչ օրս հայտնի այլ հատկանիշներից. այստեղ կա մեկ համընդհանուր նույնականացում՝ գլոբալ առողջապահություն: ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի շրջանակներում ներառված են նաև ազատազրկվածները: Քրեակատարողական հիմնարկներրում հետևողականորեն իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Թերևս սրանով է պայմանավորված, որ վարակակիր և հիվանդ ազատազրկվածների թվի աճ չկա, ընդ որում դատապարտյալների խմբում են նաև օտարերկրյա քաղաքացիներ: Այս պահին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում 25 ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությամբ դատապարտյալ: Այս տարի ևս Համաշխարհային բանկի Գլոբալ հիմնադրամը բարձր է գնահատել քրեակատարողական համակարգում ՄԻԱՎՁԻԱՀԻ դեմ պայքարի դատապարտյալների համար տարվող տեղեկատվական և բուժական պրակտիկան: Քրեակատարողական հիմնարկներում նախորդ տարիներին կատարված համեմատական հետազոտությունները հուսադրող են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



