Yerkir.am-ը գրում է․
Այսօր ԱԺ նիստից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունը հայտնեց Բոլիվիայի խորհրդարանին, երկրի ղեկավարությանն ու ժողովրդին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը հանդես է եկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու` ԱԺ որոշման նախագծով, որպեսզի այդ հարցը արտահերթ կարգով քննարկվի: Նա նշեց, որ արդեն վերցրել է ձևաթուղթը, եւ անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն: «Այս ձևաթղթի տակ կա երեք պատգամավորի ստորագրություն: Ուզում եմ տեղյակ պահել բոլոր այն պատգամավորներին, որոնց չեմ հասցրել ներկայացնել որոշման նախագիծը` մինչև ժամը 13-ը, այն պատգամավորները, ովքեր պաշտպանում են այդ գաղափարը, կոչ եմ անում միանալ նախաձեռնությանը: Ուզում եմ ասել, որ որոշման նախագիծը սպառիչ չեմ համարում, պատրաստ եմ քննարկել բովանդակային առաջարկներ»,- հայտարարեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



