Աշխարհի ամենաաղքատ նախագահի կառավարման ժամկետը լրացավ։ Այսօր Ուրուգվայի նախագահական ընտրությունների 2–րդ փուլում ընտրաթերթիկների 86%–ի հաշվարկով 55,7% ձայներով առաջատար է իշխող «Լայն ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Տաբարե Վասկեսը։ Նրա հակառակորդ, աջ ընդդիմադիր Լույիս Պոուն` ձայների 44,3%: Վասկեսն արդեն մեկ անգամ՝ 2005-2010 թթ., ղեկավարել է երկիրը։ Նրան փոխարինել էր ներկայիս նախագահ Խոսե Մուխիկան։
Նորընտիր նախագահն իր լիազորությունները կստանձնի 2015 թ.–ի մարտի 1–ից։ 
Հիշեցնեմ, որ Ուրուգվայը 3 միլիոն բնակչությամբ և բավական զարգացած տնտեսությամբ պետություն է Հարավային Ամերիկայում, «ՄԵՐԿՈՍՈՒՐ»-ի հիմնադիր պետություններից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել