Վիտամիններն ու հանքային հավելումներն ունակ են էներգիա հաղորդել, որն անհրաժեշտ է հոգեկան գործունեության համար: Դա վերաբերում է ոչ միայն առողջ մարդկանց, այլև դեպրեսիաների հակում ունեցողներին
Կալգարիի համալսարանի պրոֆեսոր Բոնի Կապլանը համարում է, որ վիտամինային հավելումները կարող են դեղամիջոցների լիարժեք այլընտրանք լինել, որոնք նվազեցնում են դեպրեսիայի և անհանգստությունների ի հայտ գալու հավանականությունը: Բացի այդ, սթրեսի դեպքում դրանք օգնում են բարելավել տրամադրությունը և նվազեցնել հոգնածության ցուցանիշները:
Այսպես, տրամադրության խանգարումներով 97 մարդկանց մոտ, որոնց սննդակարգն առավելագույնս հագեցած է եղել վիտամիններով և հանքային հավելումներով, հոգեկան վիճակն առավել կայուն է եղել: Օգտակար նյութերի մեջ ներառված են 5-HTP, В և D խմբի վիտամինները, ինչպես նաև գինկգո բիլոբա և օմեգա-3։