«Թումոյի երաժշտական ժամեր» նոր տեսաձայնային ֆորմատում այս անգամ ներկայանում է Թումոյում վերջերս կազմավորված «Դեցիբել» աղջիկների խումբը: Այս երաժշտական նախաձեռնությունն ի հայտ է բերում Թումո տաղանդներին, ովքեր հնարավորություն են ունենում նաև շփվելու հրավիրված երաժիշտների հետ:

«Դեցիբել»-ի առաջին երգը՝ «Իսկ եթե...», երկրորդ հնարավորության մասին է: Երաժշտությունն ու բառերը գրել և կատարում են Թումո սաներ 17-ամյա Մարիամ Միրզոյանը և 16-ամյա Լիլիթ Հովակիմյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել