Անցյալ օրը մի քանի ավտոմեքենայի անվադող հրկիզվեցին Երևանի կենտրոնում, որոնց սեփականատերերը Նախախորհրդարանի անդամներ էիր: Դրանից հետո տարբեր տեսակի քննարկումներ եղան, որոնցից որոշ մասը նաև կասկած էր հայտնում այրման «անավարտ» լինելու կապակցությամբ, սակայն ես դրան չեմ անդրադառնա, այլ կոնկրետ օրինակով ցույց կտամ, թե ինչպես է ինֆորմացիան տարածվում Հայաստանում:
Օգտատեր և հետաքրքիր մտածող Levon Margaryan-ը մի ստատուս գրեց, որտեղ նշում էր, թե Սերժ Սարգսյանի համար Նախախորհրդարանը որևէ վտանգ այս պահին չէր ներկայացնում, որպեսզի նա կազմակերպեր այդ այրումները (մոտավորապես եմ գրում նրա ասածը), որից հետո մեկ այլ օգտատեր, կրկին հետաքրքիր մտածող Shur Dabavog-ն իր վերսիան առաջ քաշեց, որ ԲՀԿ-ի մատն էլ կարող է խառը լինել այս պատմության մեջ: Այնուհետև Նախախորհրդարանի անդամ, մեր շատ սիրելի Suzanne Simonyan-ը հայտարարեց, որ մեր կրկին շատ սիրելի Լևոն Մարգարյանը ԲՀԿ-ի կողմից ֆինանսավորվող մշակութաբան է, ով ստվեր է գցում անվադողերի այրման վրա:
Այնուհետև մի հիվանդ կին այս ստատուսից եզրակացրեց, որ քանի որ ԲՀԿ-ն է կանգնած Լևոն Մարգարյանի ետևում, նշանակում է ՀԱԿ-ն էլ է տեղյակ այս ամենից, որից հետո մի ավելի հիվանդ անձնավորություն եզրահանգման եկավ, որ ռուսներն են կանգնած ՀԱԿ-ի թիկունքում, նշանակում է Ռուսաստանն է այս ամենը կազմակերպել անձամբ Պուտինի գլխավորությամբ...
Հիմա այս մեջտեղի ինֆորմացիայի տեղաշարժը կորավ, ու մնաց միայն՝ ավտոմեքենաների անվադողերի այրումը կազմակերպել է Պուտինը, ու այս ինֆորմացիան հասավ բոլոր այն օգտատերերին, ովքեր չէին հետևել ինֆորմացիայի տեղաշարժին:
Հետաքրքիրն այն է, որ ցանկացած լրատվություն հենց այս կերպ էլ հասնում է օգտատերերին ու որևէ մեկին ոչ հետաքրքրում է աղբյուրը, ոչ տրամաբանական հարցեր են առաջանում, թե Պուտինի ինչին է պետք պագրիշկա այրել, ոչ էլ ընդհանրապես, թե Հայաստանը ուր է գնում ու ինչի համար, կարևորը՝ բոլորն իրենց հարցերի պատասխաններն ունեն ու նոր հարցերի ծագման դեպքում կրկին իրենց պատասխաններն ունեն։ ՃՃՃ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/779604718745647
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել