Շատերը տեսած կլինեն էս կարգախոսը...


նկարը վերցրել եմ համապատասխան ֆբ էջից, կամայական՝ կարգախոսի լոգոն ցույց տալու համար:

Սկզբում մտածում էի, թե լևոնականությունն է, քանզի «ռեժիմը» նրանց ակտիվ բառապաշարից է: Հետո տեսա նույն լոգոն Նախախորհրդարանի գրասենյակի վրա, հասկացա, որ իրենք են: 

Մինչ կանդրադառնամ նրան, թե որտեղ է հանդիպում էս լոգոն, ասեմ, որ ահավոր վիրավորական կարգախոս է: Ես թքած ունեմ իրենց ասած «ռեժիմի» վրա, իմ սիրելի իշխանությունները չեն էսօրվանները, բայց չեմ հասկանում Ցեղասպանության թեման էսքան տրիվիալ դարձնելու միտումը: Էնքան հարգելի մարդիկ կան էդ շարժման մեջ, էդքան վաստակաշատ, կյանքում չէի պատկերացնի, որ նրանցից նման բան դուրս կգա: Ցավում եմ, որ նրանք Ցեղասպանության նման համազգային ողբերգությունը, նրա տարելիցը իջեցրել են էնքան, որ սարքել են հերթական անմոռուկային մակարդակի կարգախոս: 

Ու ավելի ահավոր է, որ էդ կարգախոսը՝ Ցեղապսանության հուշարձանի պատկերով նրանք դաջել են քաղաքում փողոցներում, անցումներում, ասֆալտի վրա: Մարդկանց ոտատակ: Ո՞նց, ինչքա՞ն մի վեհ պայքար է էդ պայքարը, որ կարելի է նման հուշարձանի նկարը դարձնել մարդկանց քայլելու, վրան թքելու տեղ (հայտնի է, որ ազգս փողոցում թքելուց ուղտերին գրեթե ոչնչով չի զիջում): 

Չե՞ն մտածել, որ հուշահամալիրը համ գերեզման է, համ նկար, համ անուն-ազգանուն միլիոնավոր մարդկանց, որ զոհվել են թուրքերի ձեռքով, որոնց մարմիններն անարգվել են թուրքերի կողմից: Որ էդ միլիոնների մեջ հաստատ իրենց ցեղից մի ապուպապ եղած կլինի: Չկա՞ արդյոք մահացածների անունները, նրանց հիշատակող հուշարձանի նկարները տեղադրելու ավելի պատվավոր տեղ: Հիշատակն էլ իրե՞նք են որոշել անարգել, չեմ հասկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել