Մեծ դերասանի կյանքի օրենքները, որոնք կստիպեն Ձեզ կյանքին նայել այլ կերպ.
1. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես ազատվեցի այն ամենից, ինչ վնասում էր իմ առողջությանը՝ սնունդից, մարդկանցից, առարկաներից, իրավիճակներից: Ամենից, ինչը ինձ դեպի ներքև էր ձգում և հեռացնում ինքս ինձանից: Սկզբում ես այն անվանեցի «առողջ էգոիզմի պոզիցիա», այսօր ես այն անվանում եմ. «Սեր ինքդ քո հանդեպ»:
2. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը զգուշացնող ազդանշաններ են այն մասին, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտությանը հակառակ: Այսօր ես գիտեմ, որ դա կոչվում է. «Իսկություն»:
3. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի ձգտել այլ կյանքի և հանկարծ նկատեցի, որ այն ամենը, ինչ ինձ շրջապատում է, հրավիրում է ինձ աճել: Այսօր ես այն անվանում եմ «Հասունություն»:
4. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես հասկացա, որ յուրաքանչյուր պարագայում ես գտնվում եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում, և ամեն ինչ տեղի է ունենում բացարձակապես ճիշտ պահին, հետևաբար ես կարող եմ հանգիստ լինել: Այժմ ես այն անվանում եմ «Վստահություն ինքդ քեզ վրա»:
5. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի ինքս ինձանից ժամանակ գողանալ և ապագայի վրա վիթխարի ծրագրեր կառուցել: Այսօր ես անում եմ միայն այն, ինչ ինձ ուրախություն և երջանկություն է բերում, այն, ինչ ես սիրում եմ անել և այն, ինչն իմ սիրտը լցնում է ուրախ տրամադրությամբ: Ես անում եմ դա իմ սեփական ձևերով և իմ սեփական ռիթմով: Այսօր ես այն աննվանում եմ «Պարզություն»:
Շարունակությունը՝ այստեղ