Պատրաստիր ինքդ. սոուսներCosmo.am-ը գրում է․

Քո մտերիմ ընկերուհին պատրաստվում է ամուսնանալ և գալու է քեզ հյուր "դիվիշնիկի": Ինչ շփում առանց համեղ խորտիկների։ Ահա թե ինչպես կարելի է արագ պատրաստել սննդարար խորտիկներ, որոնք կտրամադրեն համեղ ու անկեղծ զրույցի...

Պանրով սոուս

50 մլ 10%-անոց յուղայնությամբ կաթի սերուցք 
100 գր հալած պանրիկ
50 գր ռոկֆոր պանիր
50 գր չեդեր կամ մոցարելլա պանիր
Կծու կարմիր պղպեղ
Սխտորի փոշի

Ցածր կրակի վրա տաքացրու սերուցքը, ավելացրու հալած պանրիկը և անընդհատ խառնիր: Երբ վերջինս ամբողջությամբ լուծվի սերուցքի մեջ, ավելացրու քերած դեղին պանիրը և մանրացրած ռոքֆորը: Շարունակիր խառնել մինչև ստանաս միասեռ թանձր զանգված: Համեմիր պղպեղով, սխտորի փոշով և վերցրու կրակի վրայից: Մատուցիր սառը:

Մայո սոուս

3 ճաշի գդալ մայոնեզ
3 ճաշի գդալ կետչուպ
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
¼ թեյի գդալ մանանեխ
Սև և կարմիր պղպեղ

Անհրաժեշտ է միայն խառնել բոլոր բաղադրիչները, և սոուսը պատրաստ է:

Լոլիկով սոուս

1 կեղևազատած լոլիկ
1 տաքդեղ
Խառը կանաչի
Սև և կարմիր պղպեղ
Աղ

Բոլոր բաղադրիչները լցրու բլենդերի մեջ և հարիր: Ահա և սոուսը` արագ և համեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել