Երգչուհի Մայլի Սայրուսը վերջերս դարձավ 22 տարեկան: Նա աղմկոտ երեկույթ էր կազմակերպել, որտեղ իհարկե ներկա էր նաև Պատրիկ Շվարցենեգերը: Միջոցառման լուսանկարները տարածվել են համացանցում: Դրանք տեսել է նաև Պատրիկի մայրը` Մարիա Շրայվերը, գրում է 7days.ru-ն: «Մայլիի ծննդյան տոնակատարության լուսանկարներն ուղղակի սարսափեցրել են Պատրիկի մորը: Մայլին իրականացրել է ամենասարսափելի բաները, որոնք նա կարող էր պատկերացնել: Մարիան շատ անհանգստացած է այդ իրադարձություններով և այն ազդեցությամբ, որ Մայլին կարող է թողնել Պատրիկի վրա: Մինչ այդ Մարիան միշտ ջերմորեն է վերաբերվել որդու ընկերներին և նույնիսկ չէր էլ մտածում, որ այդ ամենը մի օր կարող է տեղի ունենալ»,- ասել է Պատրիկի ընտանիքի հետ մտերիմ աղբյուրը:
1in.am-ը գրում է․
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1492594.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



