file.helix1in.am-ը գրում է․

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վետո է դրել խորհրդարանի կողմից նախօրեին ընդունված գաղտնալսումների վերաբերյալ փաթեթի վրա, ըստ որի՝ ՆԳՆ-ն իրավունք է ստանում մուտք ունենալ անձնական տվյալների նկատմամբ:

Խորհրդարանը հաստատել է ուղղումները երեք լսումների ընթացքում՝ չնայած ընդդիմության և մեծամասնության մի հատվածի պատգամավորների դժգոհությանը: Համաձայն ուղղումների՝ գաղտնալսման իրավունքը պահպանում է ՆԳՆ-ն, իսկ անձնական տվյալների պաշտպանության պաշտոնակատարն իրականացնում է վերահսկողությունը: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աջակցել է ուղղումներին:

«Մենք ճիշտ հավասարակշռություն չենք ստացել պաշտպանվածության և մարդու իրավունքների համար, դրանից ելնելով՝ վետո ենք դնում այդ օրենքների վրա»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Դրա հետ մեկտեղ նախագահը խորհրդարանին ներկայացրել է օրինագծի նոր տարբերակը, որում ֆունկցիոնալ վերադասավորում տեղի կունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել