Cosmo.am-ը գրում է.
Վախեցնող միտում է նկատվում հայտնի մարդկանց շրջանում. հասուն տարիքում նրանք հեռանում են լավ կանանցից` վերջիններիս փոխարինելով խմիչքի և երիտասարդ աղջիկների հետ: Այս թեստը թույլ կտա պարզել արդյոք քո տղամարդը փախուստի ինչ-ինչ գաղտնի մտքեր ունի, և եթե այո, ապա որքան վտանգավոր է նրա «խելահեղությունը»:
Վախեցիր «մարմանդ» գետից
1. Ինչպիսի՞ տպավորություն է թողնում քո տղամարդը։
Ա. Նա գրեթե իդեալական է. քաղաքավարի է, լուրջ պաշտոն է զբաղեցնում և շատ զուսպ տեսք ունի:
Բ. Նա շատ լավն է, սակայն որոշ բաներ կան նրա կյանքում, որ արժե բարելավել:
2. Ինչպիսի՞ն էին ձեր առաջին հանդիպումները։
Ա. Սառը: Խոսում էինք հիմնականում մեր անցյալից, աշխատանքից, ընտանիքից. սովորական խոսակցություններ:
Բ. Հենց ամենասկզբից էլ ամեն ինչ շատ բուռն էր: Նա այնպես էր խոսում հետս, ասես գիտեր, որ ես եմ իր ճակատագիրը:
3. Երբ նա սթրեսի մեջ է, ո՞ր հերոսին է ամենաշատը հիշեցնում:
Ա. Ջերեմի Փայվենին` Entourage ֆիլմում։
Բ. Բրեդլի Քուփերին The Hangover-ում։
4. Ինչպե՞ս է նա արտահայտվում իր ընկերների մասին։
Ա. Նա մրցակցության շատ ուժեղ զգացում ունի. միշտ նշում է, թե ով է ավելի շատ գումար վաստակում և ով ավելի բարձր կարգավիճակ ունի:
Բ. Տարբեր կերպ. ոմանց միշտ մեծարում է, իսկ ոմանց՝ անընդհատ քննադատում:
5. Ձեր հարաբերություններում ղեկն ո՞ւմ ձեռքում է։
Ա. Իմ։
Բ. Նրա։
Գ. Մենք հավասար վիճակում ենք։
6. Ինչպե՞ս է նա արձագանքում, երբ ձեր միջև վիճաբանություն է ծագում։
Ա. Նա զայրանում է, անհետանում մի քանի օրով, սակայն հետո հայտնվում է:
Բ. Նա մի քանի ժամ նեղացած է մնում, սակայն ի վերջո առաջին քայլն ինքն է անում:
7. Ինչպե՞ս է նա ընտրել իր մասնագիտությունը։
Ա. Ծնողների խորհրդով և օժանդակությամբ:
Բ. Նա պարզապես աշխատանք է գտել այդ ոլորտում և հետագայում պարզել, որ այն հոգեհարազատ է իրեն։
Գ. Լրիվ պատահականորեն։
Հաշվարկ:
1. Ա-1, Բ-0;
2. Ա-0, Բ-2;
3. Ա-1, Բ-0;
4. Ա-1, Բ-0;
5. Ա-2, Բ-1, Գ-0;
6. Ա-1, Բ-0;
7. Ա-2, Բ-0, Գ-1,
0-4 միավոր
Նա ապահովագրված է ճգնաժամից։
Այս դեպքում հավանականությունը քիչ է, որ քո տղամարդուն սպառնա միջին տարիքի ճգնաժամը: Քանի որ երկուսդ էլ հավասար դեր ունեք ձեր հարաբերություններում, և չկա մեկիդ կամ մյուսիդ միահեծան իշխանություն, նա իր մեջ չարություն չի կուտակում, ինչը հետագայում կարող էր հանգեցնել ըմբոստացման: Որպես կանոն, այն տղամարդիկ, որոնք խուսափում են իրենց զգացմունքներից կամ չափից դուրս լուրջ են արձագանքում մանր-մունր խնդիրներին, ավելի շատ են հակված սայթաքելու: Իսկ եթե նա արագ է վերագտնում իրեն և ընդունում է իր սխալը, ապա առավել քան կարող ես վստահ լինել, որ նա իր 50-րդ տասնամյակը չի սկսի ուսանողական կյանքը վերապրելու ցանկությամբ:
5-7 միավոր
Հորիզոնում կարմիր դրոշ է երևում։
Քո տղամարդը շուտ է հանձնվում, նրա համար չափազանց կարևոր է հասարակական կարծիքը, և նա մրցակցություն է տեսնում ամեն ինչում: Հենց այս տիպի տղամարդիկ են գտնվում ռիսկային գոտում: Նրանք կարող են փախուստի դիմել որոշակի տարիքում, երբ հանկարծ սկսեն մտածել, որ ոչ այնքան բավարար ժամանակ են հատկացրել իրենց սեփական հաճույքներին: Ինչ արած, պետք է փորձես ինչ-որ կերպ շեղել նրան. համոզիր զբաղվել այնպիսի հոբբիներով, որոնք նրան առավելագույն հաճույք են պատճառում: Եվս մի կարևոր բան. ամեն կերպ հասկացրու նրան, որ չես ակնկալում, որ նա ամեն ինչում պետք է լինի առաջինը:
8-10 միավոր
Ճգնաժամն ինչ-որ տեղ մոտերքում է։
Չենք հերքում` նա հմայիչ երիտասարդ է, սակայն որքան շատ ես նրա հետ ժամանակ անցկացնում, այնքան ավելի ակներև է դառնում, որ նա մակերեսային մարդ է: Փորձագետները միաձայն փաստում են, որ այն տղամարդիկ, որոնք հեշտությամբ են տրվում արտաքին ազդեցությանը` լինի դա ծնողների, շրջապատի, թե ընկերների, միջին տարիքում ավելի շատ են հակված անսպասելի քայլերի, քանի որ ողջ կյանքի ընթացքում այդպես էլ չեն կարողանում պարզել իրենց ինքնությունը: Նա կարող է անկանխատեսելի լինել. առերևույթ հանգստության ներքո կարող են թաքնված լինել ներքին «փոթորիկներ», որոնք կվտանգեն ձեր հարաբերությունները: Դու պետք է պատրաստ լինես այդ ամենին, եթե ցանկանում ես նրա հետ երկարաժամկետ հարաբերություններ կառուցել:
F