Էքսկլյուզիվ հեռախոսազրույց Ռուբեն Հայրապետյանի հետ
-Բարեւ Ձեզ, պարոն Հայրապետյան: “Հարսնաքարն” այրվեց: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ…
- Ես քանի՞ անգամ ասեմ, որ հարցազրույց չեմ տալիս:
- Բայց, օրինակ, Սեդա Մանուկյանի հետ շատ լավ զրուցել եք:
- Սեդա Մանուկյանն ո՞վ է:
- «Nouvelles d’Armenie»--ի լրագրողը:
- Լավ եմ արել: Ես իրան հրավիրել եմ, զրուցել եմ: Իմ իրավունքն է: Բոլորի հետ պիտի զրուցե՞մ:
- Ահանգստացած ենք, այնուամենայնիվ, ինչո՞ւ այրվեց “Հարսնաքարը”:
- Հա, շա՜տ անհանգստացած եք: Գիտեմ, թե ինչքան անհանգստացած եք: Դուք բոլորդ ուրախացել եք: Հիմա հանգստացա՞ք: Ի՞նչ եք ինձնից ուզում: Մեռա խնդրելով՝ ինձ մի՛ զանգահարեք, ինձնից հարազրույց մի՛ ուզեք:
- Ի՞նչ եք կարծում, դիտավորությո՞ւն էր հրդեհը, թե՞…
- Կարծում եք՝ էս աշխարհի ամենաշուստրի աղջիկն ե՞ք:
-Իսկ ո՞վ է էս աշխարհի ամենաշուստրին, ըստ Ձեզ:
- Երեւի Դուք…
Հարցազրույցը՝ Մարինա Բաղդագյուլյանի
Նյութը` Hayeli.am-ից