Միկի Ռուրկը 2 հզոր հարվածով նոկաուտի ենթարկեց մրցակցին՝ ամերիկացի Էլիոտ Սեյմուրին, 2-րդ ռաունդում։ Մարտն անցկացվում էր բոքսի երեկոյի շրջանակներում, Մոսկվայում։

Այս մարտին հոլիվուդի աստղն այնքան սրտացավորեն էր պատրաստվել, որ նույնիսկ նիհարել էր 16 կգ։ Դերասանը պատմեց, որ մարզվել է իր համար լրիվ նոր ոճով. չի արել ոչ մի ուժային վարժություն, փոխարենը շատ վազել է։

Միկին զբաղվում է բոքսով 12 տարեկանից, այսինքն՝ արդեն 50 տարի։ Իր կարիերայի ընթացքում նա 8 մարտ է ունեցել, որից 6-ը հաղթել է, 2-ն ավարտվել է ոչ ոքի։

Ոչ հարվածի ուժը, ոչ էլ նախկին համարձակությունը Ռուրկը չէր կորցրել։ 62-ամյա աստղի հակառակորդը 29-ամյա ամերիկացի Էլիոտ Սեյմուրն էր։

Տեսանյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել