Tert.am-ը գրում է․
Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում արատավոր բարքերի դեմ պայքարի, ազգային բանակի ավանդույթների զարգացման և հայրենասիրության արժեքի դաստիարակության խնդիրների քննարկմանը: Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի միջև համագործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցել են պաշտպանության բանակի ներկայացուցիչները: Նիստին ներկա էին նաև ՀՀ ՊՆ հետ համագործակցող հասարարական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ:
Կոլեգիայի նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի և հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված խիզախ հայորդիների հիշատակը:
Բացելով կոլեգիայի նիստը և ներկայացնելով օրակարգում տեղ գտած հարցերը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերում հայրենասիրական արժեքների դաստիարակման և ազգային բանակի լավագույն ավանդույթների ձևավորման խորապատկերում կարևորել է քննարկվող հարցերի արդիականությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ բանակաշինության արդի փուլի «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը: Մեր ամրոցում` մեր օրենքներով կամ միասնական պայքար արատավոր բարքերի դեմ» նշանաբանը և այն կյանքի կոչելուն միտված բազմաթիվ միջոցառումները 2014թ. ընթացքում տվել են իրենց դրական արդյունքները և հաջողվել է ցուցանիշների առաջընթաց գրանցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



