Գալուստ Սահակյանը Նարիշկինին է ներկայացրել ԵՏՄ-ի ուղղությամբ արված քայլերըSlaq.am-ը գրում է․

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41-րդ լիագումար նիստին: Նոյեմբերի 27-ի նիստում մասնակից երկրներն ընտրել են խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալենտինա Մատվիենկոն:

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանում Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու ուղղությամբ ընթացող աշխատանքները: Խորհրդարանի նախագահն իր խոսքում նշել է, որ ՀՀ սահմանադրական դատարանն արդեն տվել է դրական եզրակացություն, եւ այժմ ընթանում են օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները:

ՌԴ Պետական դումայի նախագահը հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա բարեկամությանը նպաստող բոլոր հարցերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել