Լևոն Շիրինյան. Հայաստանը պետք է առաջին ջութակի դեր կատարեր աբխազական երկաթուղու վերաբացման գործումPanorama.am-ը գրում է․

«Ռուսաստանի նախագահը խոսում է ռազմավարական հեռահար նպատակներ ունեցող և Հայաստանի շահերից բխող նախագիծի մասին, այն է վերագործարկել աբխազական երկաթուղին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությանը ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ըստ նրա, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը Հայաստանը վերջնականապես շրջափակելու ծրագիր է հետապնդելու, իսկ Պուտինի առաջարկած աբխազական երկաթուղին կարող է ճեղքել Հայաստանի շրջափակումը:

«Երկիրը շրջափակելու ծրագիրը պատերազմական քայլ է համարվում և Կարս-Թբիլիսի-Բաքու ծրագիրը Հայաստանը մեկուսացնելու ծրագիր է»,-նշեց Լ. Շիրինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել