Tert.am-ը գրում է․
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալի հայտարարությանը, թե եթե Թուրքիան համարձակ մի քայլ կատարի, այն տարածաշրջանում դոմինոյի էֆեկտ կթողնի, ասաց, որ պարոն դե Վաալի հայտարարությունը հիպոթետիկ բնույթի է և իրականությունից հեռու:
Նշենք, որ Թուրքիայում մասնակցելով Ղարաբաղի մասին պատմող իր գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսին, դե Վաալն ասել է, թե Թուրքիան նախ Հայաստանի հետ արձանագրությունները ստորագրելուց, ապա՝ սահմանը բացելուց հետո, կկարողանա պահանջել, որ Հայաստանը հետ քաշվի Ղարաբաղի որոշ շրջաններից:
«Այդ հայտարարությունը իրականությունից հեռու է շատ պարզ պատճառով, որովհետև Թուրքիան այդ քայլերին գոնե այս պահին և տեսանելի ապագայում ընդունակ չէ»,- նշեց քաղաքագետը:
Իր ասածը Ռուբեն Մեհրաբյանը բացատրեց այսպես. «Թուրքիան լինելով Արևմուտքի դաշնակիցը՝ Արևմուտքի ռազմավարությանը հակառակ է գնացել թե՛ Աբխազիայի և Հարավային Օսիայի, թե՛ Ղրիմի, թե՛ սևծովյան ռազմավարության, թե՛ «Իսլամական պետության» հարցում, այդ թվում նաև՝ կովկասյան քաղաքականության հարցերում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



