Panorama.am-ը գրում է․
Այսօր Մոսկվայում կանցկացվի «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» խորագրով միջազգային ֆորում:
Ֆորումում քննարկվող հարցերն են. Ցեղասպանության հետևանքների վերացումը և էթնոմշակութային հանդուրժողության ձևավորումը ժամանակակից աշխարհում, Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից իրավիճակը Եվրոպայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավ-Արևելյան Ասիայում, Ցեղասպանության թեման ԶԼՄ-ներում, Ցեղասպանության փաստի իրավա-քաղաքական ճանաչման դիտանկյունները: Այս մասին տեղեկացնում է «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ֆորումին մասնակցում են ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Է. Պամֆիլովան, ՌԴ Պետական Դումայի փոխխոսնակ Ն. Լևիչևը, ՌԴ Պետական Դումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար, «Արդար աշխարհ» ինստիտուտի տնօրեն Ս. Միրոնովը, «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յու. Նավոյանը, ակադեմիկոս Ա. Դավիդսոնը, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Վ. Սումսկին Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր Ն. Վելիկայան, ՎՇԷ-ի պրոֆեսոր Ի. Կրիվուշինը, «Ազգային պաշտպանություն ամսագրի» խմբագիր Ի. Կորոտչենկոն, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ս. Բաղդասարովը, վերլուծական և ակադեմիական հաստատությունների ուրիշ ներկայացուցիչներ:
Այն համատեղ կազմակերպում են «Արդար աշխարհ» ինստիտուտը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ընկերակցությունը, ՌԴ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտը, Կրոնի և կրոնական հանդուրժողության ուսումնասիրության կենտրոնը (Բելգրադ):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



