Ուկրաինական 1+1 հեռուստաընկերության լրագրողներից Դմիտրի Վոլկովը, դու մի ասա, վերջերս այցելել է թե՛ Հայաստան, թե՛ Ադրբեջան: Ընդ որում, եթե Հայաստանի ԱԳՆ-ն ոչ միայն չի խոչընդոտել լրագրողի աշխատանքն, այլև օժանդակել է ԼՂՀ այցելելու հարցում, ապա Ադրբեջանի արտգործնախարարությունն արհամարհել է լրագրողներին հավատարմագրելու և օժանդակելու՝ ուկրաինական հեռուստաընկերության խնդրանքը, ինչի արդյունքում լրագրողն Ադրբեջանում աշխատել է «ինքնագլուխ»` չծանրաբեռնվելով ադրբեջանական քարոզչամեքենայի հեքիաթներով: Եթե անկեղծ ասեմ, ապա ինքս ռեպորտաժը չեմ տեսել և չեմ կարող կարծիք հայտնել դրանում տեղ գտած փաստերի կամ փաստարկների մասին: Սակայն դատելով նրանից, որ թե՛ Ադրբեջանի ԱԳՆ-ն, թե ադրբեջանական ագիտպրոպին զինվորագրված անասնակերպերի հոծ բանակն իսկական «վհուկների որս» են հայտարարել 1+1 հեռուստաընկերության նկատմամբ՝ ընդհանրապես, և լրագրող Դմիտրի Վոլկովի նկատմամբ՝ մասնավորապես, ապա կարելի է ենթադրել, որ ադրբեջանական քարոզչամեքենան արդեն ջղաձգումների մեջ է և եթե այսպես շարունակվի, ապա շատ շուտով այս մեխանիզմը փուլ կգա՝ իր փլատակների տակ թողնելով ավլած ուղեղավորների այն հոծ բանակը, որը ձևավորվել է վերջին 20 տարվա ընթացքում: Իսկ Վոլկովին մաղթում եմ երկաթյա նյարդեր և զգայուն քուն, քանի որ Ադրբեջանում հարգի է թշնամի հայտարարված մարդուն գիշերով կացնահարել: Գերադասելի է՝ քնած: Համենայնդեպս, եթե եզրակացություններ անելու լինենք Վոլկովին ուղղված սպառնալիքների քանակից և որակից, ապա մտավախություններ ունենալու տեղիք ուկրաինացի լրագրողը պետք է որ ունենա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/924431097580985?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել