Interpress.am-ը գրում է․

Նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը պայմանագիր է կնքել՝ ընդարձակելու համար Վրաստանի անջատողական շրջանի՝ Աբխազիայի վրա Ռուսաստանի ազդեցությունը՝ փաստացիորեն Կրեմլին տալով դոմինանտ դեր ռազմա-տնտեսական քաղաքականության մեջ, և հեշտացնելով Աբխազիայի քաղաքացիների՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը:

Համաձայնագիրը Արևմուտքում ընկալվեց որպես Ռուսաստանի էքսպանսիոն ձգտում Ղրիմի բռնազավթման և Արևելյան Ուկրաինայի վայրագ անջատողականներին ցուցաբերած օգնության պատճառով: Այս պայմանագիրը Վրաստանի դատապարտվեց համարելով անօրինի և «դեֆակտո բռնազավթման» քայլ:

Վրաստանը, ինչպես և Ուկրաինան, ձգտում է քաղաքական ու տնտեսական ամուր կապերի Եվրոպական միության հետ: Թբիլիսիի՝ Վրաստանի մայրաքաղաքի պաշտոնական անձիք նշել են, որ Ռուսաստանի Աբխազիայի հետ նոր ակորդը ևս մեկ քայլ էր՝ ուղղված նախկին Սովետական Միության երկրներում արևմուտքի հավակնություններին խանգարելուն Կրեմլի ազդեցության մեծացման միջոցով:

 Հայտարարության մեջ Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բարուչաշվիլին նշում է, որ «այսպես կոչված պայմանագրի ստորագրումը իրենից ներկայացնում է Ռուսաստանի մտադրված քայլը ի պատասխան Վրաստանի  եվրոպական ու եվրո-ատլանտյան ձգտումների»:

Տիկին Բերուչաշվիլին ասաց, որ Վրաստանը կցանկանար դիմել ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին և այլ միջազգային կազմակերպությունների պայմանագիրը դատապարտելու համար: Այն ստորագրել են Վ. Պուտինն ու Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաձիմբան Ռուսաստանի հանգստյան գոտի հանդիսացող Սոչի քաղաքում կայացած հանդիպման ընթացքում, որն գտնվում է Ռուսաստան-Աբխազիա սահմանից մի քանի րոպե տևողությամբ ճանապարհի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել