Yerkir.am-ը գրում է․
Վրաստանում դարձյալ խոսեցին վրացական երկաթգծի աբխազիական հատվածի վերականգնման հնարավորության մասին: Սակայն այս անգամ առիթը տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. գրում է Новости Грузия-ն: «Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքված` համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, փոխել է ոչ միայն պաշտոնական Թբիլիսիի տրամադրություններրը, այլև պլանները: Վրաստանի նոր կառավարությունը ընտրվելուց գրեթե անմիջապես հետո հայտարարեց, որ ոչ մի վատ բան չի տեսնում Սուխումի և Թբիլիսիի միջև հաղորդակցության վերականգնման մեջ: Սակայն վերոհիշյալ պայմանագրի կնքումից հետո, որը Թբիլիսին անեքսիայի փորձ է համարում, այդ հարցը դժվար թե լուծում ստանա: Թբիլիսի դժգությունն առաջացրել է նաև այն, որ Պուտինը խոստացել է մտածել երկաթուղու վերականգնման մասին»,- գրում է պարբերականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



