50 քառակուսի մետրը մի քիչ շատ չի՞ տնօրենի համար. Հովիկ Աբրահամյանը՝ Արման ՍահակյանինYerkir.am-ը գրում է․

Այսօր ՀՀ կառավարության նիստում պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց որոշման նախագիծ Հայաստանում գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները հաստատելու մասին:   Այդ որոշման 4-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանող՝ գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է մեկ աշխատողի հաշվով` 6 - 8 քառ. մետր մակերեսով տարածք, 1 սենյակ` տնօրենի համար, 1 սենյակ /30-50 քառ. մետր մակերեսով/` որպես արխիվ-պահեստ, ինչպես նաև լրացուցիչ 1 սենյակ` պայմանագրային հիմունքներով աշխատողների համար:   Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարակուսեց. «50 քառակուսի մետրը մի քիչ շատ չի՞ տնօրենի համար: Ինչի՞ համար է այդքան մեծ սենյակը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել