Ֆեյսբուք սոցիալական ցանցը 2015թ. հունվարի 1-ից գործի է դնում օգտատերերի տվյալների օգտագործման նոր քաղաքականություն, ըստ որի, առանց օգտատիրոջ համաձայնության, նրա տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց:
Ընդ որում՝ օգտատերը համաձայն է այս պայմաններին, եթե 2015թ. հունվարի 1-ից կշարունակի օգտվել սոց. ցանցի ծառայություններից:
Նոր պայմաններում նշվում է, որ Ֆեյսբուքը կտրամադրի օգտատերերի տվյալները գովազդային և վերլուծական ընկերություններին, կապի օպերատորներին: Բացի այդ՝ օգտատիրոջ տվյալները կփոխանցվեն պետական մարմիններին, եթե գտնեն, որ պետական մարմինների հայտը իրավաբանանորեն հիմնավորված է: Այս ամենը կատարվելու է առանց օգտատիրոջը տեղեկացնելու:
Ֆեյսբուքը նաև հայտնել է այն տվյալների մասին, որոնք նրանք հավաքում են: Դրանք են՝ օգտատերերի ակտիվությունը սոց. ցանցում (գրառումներ, ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գտնվելու վայր, գրանցման ժամանակ նշված անձնական տվյալներ) և բանկային տվյալներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gor1989/posts/856566464365294?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել